April 10

Ճանապարհ, ժամանակ, արագություն/մաս 3

Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը
նրա շարժման արագությունն է։

Արագությունը կարելի է չափել արագաչափի միջոցով։

Օրինակ՝

Կարող ենք ասել.

Ավտոմեքենան շարժվում է ժամում 70 կմ
արագությամբ, կամ ավտոմեքենան շարժվում է 70կմ/ժ
արագությամբ։
Մարմնի շարժման արագությունը հավասար է նրա
անցած ճանապարհի եւ ծախսած ժամանակի քանորդին։

Այսինքն՝

Արագություն= Ճանապարհ : ժամանակ

Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա
շարժման արագության եւ ծախսած ժամանակի
արտադրյալին։

Ճանապարհ= Արագություն
.
ժամանակ

Մարմնի ծախսած ժամանակը հավասար է նրա անցած
ճանապարհի եւ արագության քանորդին։

Ժամանակ= Ճանապարհ: Արագություն

Խնդիրներ.

  1. Գնացքը 9 ժամում միեւնույն արագությամբ
    անցավ 540 կմ ճանապարհ։ Որքա՞ն էր գնացքի
    շարժման արագությունը։

540:9=60
Պատ․՝60

  1. Ավտոմեքենան 11 ժամում միեւնույն
    արագությամբ անցավ 770 կմ ճանապարհ՝ առանց դադարի ։ Որքա՞ն էր ամտոմեքնայի շարժման արագությունը։

770:11=70
Պատ․՝70

Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 7
ժամում, եթե շարժվի 65 կմ/ժ հաստատուն
արագությամբ՝ առանց դադարի։

65×7=465
Պատ․՝465

  1. Հեծանվորդը 4 ժամում ընթացավ 13 կմ/ժ
    արագությամբ՝ առանց դադարի։ Որքա՞ն
    ճանապարհ նա անցավ։

4×13=52
Պատ․՝52

Նարեի տնից մինչեւ դպրոց 360 մ է։ Նա դպրոց է
գնացել 40 մ/ր արագությամբ՝ առանց դադարի ։
Որքա՞ն ժամանակ նա ծախսեց դպրոց գնալու
համար։

360:40=9
Պատ․՝9

  1. Սեւանից միեւնույն ուղղությամբ դուրս եկան երկու
    ավտոմեքենա։ 9 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց
    միջեւ եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 75 կմ, իսկերկրորդը՝ 65 կմ։

75-65×9= 90
Պատ․՝90

  1. Աշտարակից միեւնույն ուղղությամբ դուրս եկան
    երկու ավտոմեքենա։ 5 ժամ հետո որքա՞ն կլինի
    նրանց միջեւ եղած հեռավորությունը, եթե առաջին
    ավտոմեքենան ժամում անցնում է 55 կմ, իսկ
    երկրորդը՝ 60 կմ։

5×55=275
5×60=300
300-275=25
Պատ․՝25կմ

  1. Բեռնատարը 250 կմ ճանապարհի առաջին
    120կմ-ն անցավ 60 կմ/ժ արագությամբ, իսկ
    մնացած մասը՝ 65 կմ/ժ արագությամբ։
    Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ
    ճանապարհը։

250-120=130
120:60=2
130:65=2
2+2=4
Պատ․՝4ժամ

  1. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ
    առաջադրանքներ։