April 30

Բայ 2

Բայի դեմքը

Բայը, ինչպես և գոյականը, ունի ուղիղ և թեք ձևեր:

Օրինակ՝ վազել:

Վազել-ը բայի ուղիղ ձևն է: Այն սոսկ անվանում է տվյալ գործողությունը՝ թողնելով անհայտ, թե ով է կատարում այդ գործողությունը:  Բայի այս ձևը կոչվում է անորոշ ձև:

Բոլոր անորոշ բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին և վերջանում են ել-ով կամ ալ-ով:

Օրինակ՝ ապրել, կանչել, խաղալ, մոռանալ:

Վազում եմ, վազում ես, վազում է բայերը վազել անորոշ բայի փոփոխված, թեք ձևերն են: Սրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անվանում է գործողությունը, այլև նշում է, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևերը կոչվում են դիմավոր ձևեր:

Ես վազում եմ:                                  Մենք վազում ենք:

Դու վազում ես:                                Դուք վազում եք:

Նա վազում է:                                   Նրանք վազում են:

Ես կառուցեցի:                                 Մենք կառուցեցինք:

Դու կառուցեցիր:                             Դուք կառուցեցիք:

Նա կառուցեց:                                  Նրանք կառուցեցին:

Եթե գործողությունը կատարում է որևիցե իր՝ շնչավոր կամ անշունչ, բայը միշտ երրորդ դեմք է:

Կատուն մլավեց:
Գնդակը գլորվեց:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր ել և ալ մասնիկներվ վերջացող վեցական անորոշ բայ:

Ել—Քնել, Աշխատել, Անել, Ջրել, Չորացնել, Հագնել

Ալ—Վերադառնալ, Արդնանալ, Գնալ, Գալ, Հեռանալ, Մոտիկանալ

  1. Կազմի՛ր անորոշ բայեր գոյականներից:

Թերթ-Թերթել, տունկ-Տնկել, հավատ-Հավատալ, ապացույց-Ապացուցել, կես-Կիսել, հրավեր-Հրավիրել, նինջ-ննջել:

3. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Օրինակ՝ չորանալ – չորացնել

Վերջանալ –Վերջացնել

Բարկանալ –Բարկացնել

Նեղանալ –Նեղացնել

Եռալ –Եռացնել

April 29

Ծիածան

Ծիածան

(Ըստ համացանցի)

Ի՞նչ է ծիածանը: Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը: Եթե անձրևի ժամանակ երկնքում արև է շողում, արևի լույսը դիպչում է անձրևի կաթիլներին ու բաժանվում տարբեր գույների, իսկ դու այդ երևույթը տեսնում ես ծիածանի տեսքով: Սովորաբար ծիածանի վրա տեսնում ենք հետևյալ գույները՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Ծիածանը տեսնում ես այն ժամանակ, երբ մեջքով կանգնած ես դեպի արևը, իսկ քո առջևում անձրև է գալիս։
Երբ արևի շողն ընկնում է անձրևի կաթիլի մեջ, բաժանվում է ճառագայթների, որոնք գնում են տարբեր ուղղություններով: Այդժամ ճառագայթները տարբեր գույներ են ստանում:

Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես  մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, այսինքն՝ երկրորդ ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ: Գոյություն ունեն նաև լուսնային և կարմիր ծիածաններ:

Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Առաջադրանքներ

1-ին մաս

  1. Ե՞րբ ես տեսնում ծիածան: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Ծիածանը տեսնում ես այն ժամանակ, երբ մեջքով կանգնած ես դեպի արևը, իսկ քո առջևում անձրև է գալիս։

  1. Ո՞ր երևույթն է կոչվում կրկնակի ծիածան: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես  մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, այսինքն՝ երկրորդ ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ:

  1. Բացի կրկնակի ծիածանից էլ ի՞նչ ծիածաններ գոյություն ունեն: Թվարկի՛ր:

Գոյություն ունեն նաև լուսնային և կարմիր ծիածաններ:

  1. Ընտրի՛ր ճիշտ տարբերակը: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում՝

ա. որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

բ. որովհետև բաց չի թողնում բոլոր գույնի լույսերը:

գ. որովհետև լույսեր չունի:

դ. որովհետև ապակու գույնը կապույտն է:

  1. Ինչո՞ւ են խոտի, ծառի տերևները կանաչ երևում: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
  2. Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

2-րդ մաս

  1. Յուրաքանյուր բառի դիմաց գրի՛ր նրա հատկանիշը բնորոշող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) մեկական ածական։

ծիածան –Գունավոր

արև –Կարմիր

ճառագայթ –Ուժեղ

ապակի–Փայլուն

  1. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս գոյական։

Ծիածաններ, լույսեր, գույներ, կաթիլներ։

  1. Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հականիշները։

Բարդ—Պարզ

Լույս—Մութ, խավար, ստվեր

Անգույն—Գունավոր

Բաց—Փակ, խուփ, գոց, գաղտնի, ծածուկ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

Ա. երկնագույն-բարդ

Բ. մանուշակագույն-պարզ

Գ. կանաչ-պարզ

Դ. անգույն-ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

Ա. ճառագայթ-գոյական

Բ. ծիածան-ածական

Գ. տեսնել-բայ

Դ. երկրորդ-թվական

April 29

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ—Ապրիլի 28, Կանոնավոր և անկանոն կոտորակներ/ մաս 2.,

Կանոնավոր և Անկանոն կոտորակներ,

Կանոնավոր և անկանոն կոտորակներ,

Մաթեմատիկա 19.04 2025,

Կոտորակների համեմտաում,

Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատում,

Թեստ8, Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը,

Մաթեմատիկա,

Կոտորակ,

Ապրիլի 4,

Երկրորդ  մակարդակ․ մարտ ամսվա  ֆլեշմոբ,

Առաջին  մակարդակ․ մարտ ամսվա  ֆլեշմոբ, Մաթեմատիկա 2.04.2025։

April 28

Բայ 1

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:

Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա:

Առաջադրանքներ

  1.  Բայերը խմբավորի՛ր ըստ հարցերի:

Կարդալ, գոլորշիանալ, երգել, հաշվել, արդուկել, լուսանալ, մթնել:

Ի՞նչ անել –Կարդալ, երգել, հաշվել, արդուկել

Ի՞նչ լինել –Գոլորշիանալ, լուսանալ, մթնել

 2. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:

Նախշ-նախշել, գիշեր-գիշերել, վեճ-վհճել, հաշիվ-հաշվել, կոճակ-կոճկել, կարոտ-կարոտել, սանր-սանրել, պատվեր-պատվիրել, սոսինձ-սոսնձել, զրույց-զրուցել, ժպիտ-ժպտալ, գիծ-գծել, գիրկ-գրկել, կռիվ-կռվել, շող-շողալ, օրոր-օրորել, սուտ-ստել, կերակուր-կերակրել, կառույց-կառույցել, վճիռ-վճռել, տոն-տոնել, ողջույն-ողջույնել, շունչ-շնչել, փայլ-փայլել, նվեր-նվիրել

  1. Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:

Զարթնել –արդնանալ

Փնտրել –գտնել

Մտաբերել –մտածել

Վերջացնել –ավարտել

Բարևել –ոջույնել

Կարդալ –ընթերցել

Վճռել –կռվել

Խմել –ըմպել

  1. Գտի՛ր առաջին և երկրորդ շարքի բայերի հոմանիշները:
հիանալառողջանալ
ապաքինվելզմայլվել
պարծենալխորհել
մտածելհպարտանալ
բարկանալճախրել
թռչելզայրանալ
  1. Գտի՛ր բայերի հականիշները:

Գտնել —կորցնել

Հիշել —մոռանալ

Մոտենալ —հեռանալ

Պակասել —ավելանալ

Մթնել —լուսանալ

  1. Հարցերից յուրաքանչյուրը փոխարինի՛ր համապատասխան բառով:

Ձմռանը արջը (ի՞նչ է անում) քնում է իր որջում: (քնել)

Ձմռանը արջը (ի՞նչ է լինում) նիհարում է իր որջում: (նիհարել)

Առավոտյան (ի՞նչ եղավ) փչեց սառը քամին: (փչել)

Առավոտյան (ի՞նչ արեց) դադարեց սառը քամին: (դադարել)

April 28

Ապրիլի 28

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երկու հազար երեսունչորս թվին:

2304

2043

2034

2403

2․ Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:

60

11760

826

854

3․ Քանի՞ հարյուրյակ կա 3614 թվի մեջ:

3

6

61

36

4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  798, 743, 682:

6

7

8

9

5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ > 3կմ  656մ

9

8

7

6

6, Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ 12 րոպեն րոպեներով:

72ր

212ր

132ր

24ր

7․ Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

24սմ

56սմ

112սմ

896սմ

8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  2/8  մասը ներկված է:  

Подпись отсутствует

1

2

3

4

9․ Ո՞ր դատողությունն է սխալ:

1) Երկու կենտ թվերի գումարը զույգ է:

2) Երկու զույգ թվերի գումարը զույգ է:

3) Զույգ թվի և կենտ թվի գումարը զույգ է:

4) Կենտ թվին նախորդող թիվը զույգ է:

10․ Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի 1/6 մասը: Քանի՞ մետր մետաղալար  մնաց:

1) 108մ

2) 15մ

3) 12մ

4) 3մ

11․ Տրամագրի միջոցով տրված են  աշակերտների քանակը ըստ դասարանների: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից` հաշվի´ր, ամենաշատ և ամենաքիչ           աշակերտ ունեցող դասարանների աշակերտների թվաքանակի տարբերությունը: 

Подпись отсутствует

40-10=30

Պատ․՝30

12․ Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ և ամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):

7420-2047=5373

13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, –, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:          260 + 260  – 120= 400

14․ Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25=1862 արտահայտության արժեքը:

32×15=480

2544-480=2064

5050:25=202

2064-202=1862

15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 1, 4, 5, 9, 14, 23, 37: 

16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 210 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 5/7 մասը:  Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը

210:7×5=150

210×150=31500

Պատ․՝31500

17․ 480կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Առաջինը գնում  էր 60կմ/ժ արագությամբ: Որոշի´ր երկրորդ մեքենայի արագությունը:

3×60=180

480-180=300

300:3=100

100կմ/ժ

18․ Լրացուցիչ։  Անին հաշվեց երեք թվերի գումարը, այնուհետև նույն թվանշանները փոխարինեց նույն գույնի շրջաններով, տե’ս նկարը: Նշի’ր Անիի ստացած գումարը:

Подпись отсутствует

19․ Լրացուցիչ։ Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:

20․ Լրացուցիչ։ Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը

April 28

Բնագիտություն

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ:

Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են
աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:

Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:

Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ:

  1. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:

Օդը անհրաժեշտ է պահել քանի որ մարդու և կենդանու համար վնաս է։

  1. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:

Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

  1. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Ոչ, քանի որ մեքենան գազ է թողնում։

April 27

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

Օգտակար—լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

Անդադար—լսում ենք՝ թ հնչյունը, բայց գրում ենք՝ դ-ով։

Կենդանի—լսում ենք՝ թ հնչյունը, բայց գրում ենք՝ դ-ով։

Վարդենի—լսում ենք՝ թ հնչյունը, բայց գրում ենք՝ դ-ով։

Որդ—լսում ենք՝ թ հնչյունը, բայց գրում ենք՝ դ-ով։

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

Մեղու-մեղուներ

Տեր-տերեր

Կենդանի-կենդանիներ

Ոչխար-ոչխարներ

Որդ-որդը

Շերամ-Շերամները

Ճիճու-ճիճուներ

Վարդենի-վարդենի

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

Շինել, Հարցնել, Թռնել, Կերակրել։

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-ահագին

շերամ-փոքր

մետաքս-քնքուշ

ճիճու-շատակեր

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

Ահագին-մեծ

Անդադար-աննդատ

Իմաստուն-խելոք

Շատակեր-շատ ուտող

Շինել-սարքել

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար, ապերախտ, անխնամ, վարդենի

Ան-դադար, ապ-երախտ, ան-խնամ, վարդ-ենի

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Մարդը սիրեց կենդանիին։

Մեղուն նստեց վարդենու վրա։

Շերամը քնքուշ մետաքս շինեց։

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Որ մեղուն ինքն է շինում մեղր և ուրիշին բաժնել տալի։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

Մեղու

Սերտ կապված են կրետների և մրջյունների հետ։ Մեղուներին ուսումնասիրող գիտությունը կոչվում է մեղվագիտություն։ Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ[1]։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդան։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկեփոշով․ նեկտարը առաջին հերթին օգտագործում են որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկեփոշին՝ սպիտակուցներ և այլ սննդանյութեր արտադրելու համար։ Մեղուները համարվում են շատ խելացի միջատներ։ Ունեն միայն մեկ էգ մեղու, որը կոչվում է թագուհի մեղու։

Մեղուների նշանակությունը

Մեղվի մարմնի կառուցվածքը

Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է։ Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում)։ Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց)։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։ Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փողկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության։ Բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։ Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։ Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում։ Բացի այդ, մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները։ Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով։ Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը։ Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հայթայթում և բերում փեթակ, մյուսները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին։ Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում, և դեռ ինքն է մշտական հոգատարություն պահանջում։ Սակայն նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում։ Սեռահասուն է դառնում մայրաբջջից (որը հյուսում են աշխատավոր մեղուները) դուրս գալուց 5–7 օր հետո և ապրում 5 տարի։ Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկան մայր մեղուն։ Բոռերը նույնպես միայն մեկ պարտականություն ունեն՝ բեղմնավորում են մայր մեղվին։

April 26

English

1.Watch-watched

2.Clean-cleaned

3.Return-Returned

4.Stop-stopped

5.Stay-stayed

6.Walk-walked

7.Shop-shoped

8.Look-looked

9.Tidy-tidied

10.Smile-smiled

11.Cry-cried

12.Water-watered

13.Drop-dropped

14.Call-called

15.Stay-stayed

I called my grandma at 2 hours ago.

I cleaned my windows last week.

I watched Harry Potter last year.

I watered flower at 2 hours ago.

I waterd yesterday.

I return of America last week.

1.I talked to Jane an hour ago.

2.We played tennis last Sunday.

3.He phoned me two hours ago.

4.It rained yesterday.

5.They travelled by plane last month.

6.I walked the dog fove hours ago.

7.I listened to music last night.

8.He worked in London last year.

9.We played tennis yesterday.

10.Tim cooked dinner last Monday.

April 23

Կանոնավոր և անկանոն կոտորակներ/ մաս 2.

Այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից  անվանում  ենք կանոնավոր  կոտորակ։

Օրինակ՝   կոտորակը կանոնվոր է, քանի որ 5<8։

Այն կոտորակը, որի  համարիչը մեծ է հայտարարից  կամ հավասար է նրան  անվանում ենք անկանոն  կոտորակ։

Օրինակներ՝

  կոտորակը անկանոնէ, քանի որ 7>5

 կոտորակը անկանոնէ, քանի որ 7=7:

Դասարանական և տնային առաջադրանքներ՝

Իրարից   առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները․

Կանոնավոր-19/25, 16/105, 7/8, 79/85, 7/31, 11/905, 79/95, 56/65

Անկանոն-17/15, 117/5, 27/4, 45/11, 151/151, 33/33

Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս

 կանոնավոր կոտորակ

11/91, 17/54, 205/214, 127/135

Անկանոն  կոտորակ

98/18, 317/317, 215/215, 227/227

Համեմատեք․

 > 

<  

  >  

  >  

1 >

Արտահայտիր նշված միավորներով՝


3/5ց =60 կգ


6/100կմ =60 մ


7/10դմ =70 սմ


8/80կգ =100 գ


9/4ժ =135 ր

Խնդիր1․

Մայրիկը իր պատրաստած պիցցայի  -րդ մասը տվեց   Նարեին,-րդ մասը՝ Աննային։ Պիցցայի ո՞ր մասը մնաց։

1/8+2/8=3/8

8/8=3/8=5/8

Պատ․՝5/8

 Խնդիր2․

Ավտոմեքենան  պետք  է անցներ   200 կմ ճանապարհ։ Նա  արդեն  անցել է ճանապարհի -րդ մասը։ Որքա՞ն ճանապարհ նրան մնաց անցնելու։

200:4×3=150

200-150=50

Պատ․՝150կմ

Խնդիր3․

Ամբողջ ճանապարհի -րդ մասը անցնելուց հետո  ո՞ր մասը կմնա անցնելու։

9/9-5/9=4/9

Պատ․՝4/9

Խնդիր4․

Գիրքն ունի 500 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/4-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։

500:4×3=375

Պատ․՝375էջ

April 23

Թվական

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականները պատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

aybuben
https://youtube.com/watch?v=89xO8lVaovM%3Fstart%3D1%26feature%3Doembed

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7-Յոթ

5-Հինգ

9-Ինը

4-Չորս

10-Տաս

19-Տասնինը

95-Իննսունհինգ

51-Հիսունմեկ

64-Վաթսունչորս

60-Վաթսուն

35-Երեսունհինգ

40-Քառասուն

80-Ութսուն

82-Ութսուներկու

99-Իննսունինը

100-հարյուր

200-երկու հարյուր

900-Ինը հարյուր

126-Հարյուր քսանվեց

931-Ինը հարյուր երեսունմեկ

1000-Հազար

20 000-Քսան հազար

3006-Երեք հազար վեց

5800-Հինգ հազար ութհարյուր

9325-Ինը հազար երեք հարյուր քսանհինգ

1 000 000-Մեկ միլիոն

3245614-Երեք միլիոն երկուհարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր տասնչորս

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ-երորդ

4-րդ-չորորդ

5 -րդ-հինգերորդ

6-րդ-վեցերորդ

7 -րդ-յոթերերդ

8 -րդ-ութերերդ

9 -րդ-իներորդ

10 -րդ-տասերորդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:

Ութսուն, ութսուներկու, ութսունչորս, ութսունվեց, ութսունութ։

  1. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:

Վաթսուն, վաթսուներկու, վաթսունչորս, վաթսունվեց, վաթսունութ։

  1. 5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

1)Մեկ կա՝ հազար արժե, հազար կա՝ մեկ չարժե:
2)Յոթ չափի´ր, մեկ կտրի´ր:
3)Մեկ խոսի´ր, յոթը լսի´ր:
4)Հազար խոսքին՝ մեկ խոսք, հազար ճնճղուկին՝ մեկ քար:
5)Երկու ականջ,մեկ բերան,իմացի´ր ասածիդ սրան:

  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

Հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյու ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, իննիսունհինգ, տասնհինգ , հիսունութ, վեց հարյուր իննիսունյոթ, ութսունինը

  1. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ –Մեծություն, մարդ, թիվ, վազք, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր։

Ածականներ —Մեծ, լավագույն, ամենաերկար, դաժան, լուսավոր, դատարկ։

Թվականներ —Չորրորդ, հինգ, երրորդ, հինգերորդ, վերջին։