March 31

Մարտի 31

1․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին։

6502

652

6052

6520

2․ Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։

10

18

19

20

3․ Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։

60

360

120

80

4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45452, 45852

1

3

4

9

5․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին։

45, 1230, 2465, 4180, 42321

60, 245, 870, 355, 9870, 10000

10, 100, 280, 456, 9875

90, 545, 320, 4186, 5242

6․ Աշոտը գնդակ գնելու համար օգտագործեց իր ունեցած 1500 դրամի 2/5 մասը։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնդակ գնելուց հետո։

300 դրամ

600 դրամ

900 դրամ

1200 դրամ

7․ 3տ2ց5կգ -ն արտահայտի՛ր կիլոգրամներով։

3250կգ

325կգ

3205կգ

3025կգ

8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 880։*=220

660

4

1100

193600

9. Գտի՛ր 76068-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

68

6068

8

32

10․ Հաշվի՛ր 40-40:(4:2)+50×2 արտահայտության արժեքը։

100

135

140

120

11․ 360 սմ պարագծով քառանկյան երեք կողմերն իրար հավասար են, իսկ չորրորդ  կողմը 120սմ է։ Որքա՞ն է այդ քառանկյան հավասար կողմերից յուրաքանչյուրի երկարությունը։

360-120=240

240:3=80

Պատ․՝80սմ

12․ Սոնայի մտապահած թվի և 5-ի քանորդը 40-ով փոքր է 120-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։

40:5=8

120-8=112

Պատ․՝112

13․ Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 6։

7×8+6=62

Պատ.`62

14․ Գտի՛ր 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է

Պատ․՝80

15․ Աշոտը 2 գրիչ, 2 մատիտի և 3 տետրի համար վճարեց 410դրամ։ Կարենը 2 գրիչի, 2 մատիտի և 2  տետրի համար վճարեց 340դրամ։ Սոնան որքա՞ն պետք է վճարի 3 տետրի համար։

410-340=70

3×70=210

Պատ․՝210դրամ

16․ Դպրոցի դահլիճում նստարաները տեղադրված են 3 շարքով։ Յուրաքանչյուր շարքում տեղադրված է 7 նստարան։ Պարզի՛ր, թե քանի տեղանոց նստարաններ են՝ իմանալով, որ դահլիճում կա 168 նստատեղ։

168:3=56

56:7=8

Պատ․՝8 նստատեղ

17․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ^2 են։

2400:4=600

3×600=1800

Պատ․՝1800մ2, 600մ2

March 31

Ղազարոս Աղայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:

Արյունարբու-գիշատիչ 

  1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Շինել-կառուցել

Շյուղ-ծղոտ

Այժմ-հիմա

Սնել-կերակրել

Հափշտակել-Գողանալ

Կրկին-նորից

  1. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

Ծիծեռնակի Բույնը

  1. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Ծիծեռնակը

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակին:

Ծիծեռնակը շատ աշխատասեր էր և շատ ուժեղ։

  1. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

՞՞՞

  1. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Այս հատվածը ես շատ հավանեցի որովհետև ինձ դուր եկավ որ ծիծեռնակը իր բույնը կառուցում է երգելով ու հիշելով իր առաջվա բույնը։

  1. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

Ծիծեռնակը երգելով բույն է շինում ու անընդատ հիշում իր առաջվա բույնը նա շատ անգամ է բույն շինել ու կարկատել բայց այս անգամ վերադարձին բույնը ամբողջությամբ քանդվածեր։ Հիմա նորից երգելով բույն էր շինում ու հիշում իր առաջվա բույնը։ Հիշում է որն անցած տարին իր կերակրած ձագերին ճանապարհին թշնամին գողացել է բայց իմ նա նորից երգում շինում ու ամեն շյուղ կպցնելիս իր առաջվա բույն էր շինում։

  1. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Որովհետև ծիծեռնակը հիշում է իր առաջվա բույնը

  1. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:

Գիտեմ որ ծիծեռնակները փոքրիկ թռչուներ են և ունեն մկրատաձև պոչ։

  1. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  1. Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, որեմն արևոտ օր է լինելու, իսկ եթե ցածր է թռրում, ուրեմն անձրև է գալու:
  2. Կան ծիծեռնակի  179 տեսակ, Հայաստանում կան 5  տեսակներ  օրինակ՝ քաղաքային,  գյուղական,  առափնյա, ժայռային և շիկագոտի:
  3. Ծիծեռնակները վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։
  4. Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։
  5. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  1. Բանաստեղծության ծիծեռնակին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Երկու ստեղծագործությունում էլ ծիծեռնակները ամեն տարի վերադառնում են նույն տեղը։ Երկուսն էլ ունենում են ձագուկի կորուստ։ Երկուսն ել չարչարանքներով ամեն տարի բույն են շինում։

March 31

Գոյական

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

  2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

  4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունուն ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներԻր ցույց տվող գոյականներ
 Գնդապետ Գունդ
 եգիպտացի Եգիպտացորեն
 թզուկ Թիզ
 կառապան Կառք
 վաճառական Վաճառասեղան
 ուղևոր Ուղի
 հնդիկ Վերելք
հնդկահավՀացահատիկ
վիրաբույժԽոհանոց
դերձակԼուր
հացթուխԼրագիր
խոհարարՀետք
ԼրագրողՕձիք
հետախույզ
օձ
  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

 Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ –Նավակ-իր

Ռազմական նավ –Ռազմանավ-իր

Նավի հրամանատար –Նավապետ-անձ

Մարդ, որը վարում է նավը –Նավուղիղ-անձ

Նավ, որը լողում է ջրի խորքերում –Սուզանավ-իր

Նավի վրա ծառայող մարդիկ –Նավաստի-անձ

Նավերի հանգստավայր –Նավահանգիստ-իր

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ-օդապարիկ-օդաչու, տոմս-տոմսարկղ-տոմսավաճառ, Ժամ-Ժամացույց-Ժամագործ, փոստ-փոստատուն-փոստատար, լող-լողավազան-լողորդ, քաղաք-մայրաքաղաք-գաղաքացի:

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-Մանկիկ, մայր, զավակ, որդի,
Ի՞նչ-Մանկություն, գագաթ, առյուծ

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափհարձակում
ավարտտառապանք
գրոհբույր
տանջանքահ
հոտվճիռ
որոշումվերջ
բողոքհամբավ
ցավգանգատ
հռչակկսկիծ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, հույս, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներՈչ շոշափելի գոյականներ
ԵրշիկԵրազ
հյուսհույս
վերարկուկասկած
հացպատիվ
քարճաշակ
թմբուկկարոտ
արձագանք
բնավորություն
  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբօգուտ
հարգանքներում
վնասխավար
հաղթահարելվերջ
լույսպարտություն
պատիժարհամարհանք

 Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։
  2. Հայաստան, Լոնդոն, Նեղոս, Չինաստան, Դանիա
  3. Թագավոր, մարդ, ձուկ, կարտոֆիլ, լոլիկ
  4. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։
  5. Տղա, աղջիկ, երեխա, օդաչու, կառատեիստ, բժիշկ, խոհարար, քանդակագործ, դարբին, ոսկեգործ։
  6. Դանակ, մկրատ, սեղան, աթոռ, մատիտ, գրիչ, քանոն, պայուսակ, գոտի, հագուստ։

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք –Երևան, Կապան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Դիլիջան

Գրող –Թումանյան, Աղայան, Խնկոյան

Մարզ –Սյունիք, Տավուշ, Կոտայք

Գետ —Աղստև, Արաքս, Հրազդան, Որոտան, Արփա, դեբեդ

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

Շող—Շողիկ

Գառ—Գառնիկ

Թագ—Թագուհի

Նազ—Նազիկ

Վարս—Վարսիկ

Վարդ—Վարդիկ

Սաթ—Սաթենիկ

Լուսին—Լուսիկ

Խաչ—Խաչիկ

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան, աղավնի, մանուկ

Արփին գնաց մանկապարտեզ և խաղաց գնդակով։

Արփիի լույսը ընկել է մեր տանը։

Վահանը մեր դասարանի ուժեղ տղան է

Թագավորը կռվում է վահանով։

Աղավնին բույն է շինում։

Մեր բակի Աղավնին երկար մազեր ունի։

Փոքրիկ մանուկը քնել է մայրիկի մահճակալի վրա։

Մանուկը շատ արագ է վազում։

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչ հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կին միավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներխ՛

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներորոնք հոգնակի թիվ չունեն:

Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

Պարան-պարաններ, սեղան-սեղաններ, սիրտ-սրտեր, շուն-շներ, գիրք-գրքեր, դասարան-դասարաններ, գետ-գետեր, բառարան-բառարաններ

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկ-ներ, մատ-ներ, կապիկ-ներ, ժամացույց-ներ, դաս, կաշի-ներ, լար-եր, պատուհան-ներ, նախագահ-ներ, տնակ-ներ, հոգի-ներ:

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դասեր, գրիչներ, լուրեր, քարեր, վագրեր, տղաներ, ցուցատախտակներ, կողմնացույցներ, հուշեր, մազեր, լեզուներ, կակաչներ, փայտեր, աչքեր:

եր-ով վերջացողներ-Դասեր, Լուրեր, Քարեր, Վարգրեր, Հուշեր, Մազեր, Փայտեր, Աչքեր

ներ-ով վերջացողներ-Գրիչներ, Տղաներ, Ցուցատախտակներ, Կողմնացույցներ, Լեզուներ, Կակաչներ

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ – տառր

Գառ – գառեր

Գառնուկ – գառնուկներ

Բառ – բառեր

Լեռ – լեռներ

Ժայռ – Ժայռեր

Ձեռք – Ձեռքեր

Ձեռնոց – Ձեռնոցներ

Հարս – Հարսեր

Խոտ – Խոտեր

Ոտք – Ոտքեր

Մուկ – Մկներ

Ձուկ – Ձկներ

Ձմերուկ – Ձկներ

Արմատ – Արմատներ

Թոռ – Թոռներ

Աթոռ – Աթոռներ

Դուռ – Դռներ

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի—երկինք, ծերունու—ծերունի, տան—տուն, քրոջ—քույր, տարվա—տարի, առվի—առու, խմբում—խումբ, սրտից—սիրտ, մոր—մայր, ծաղկով—ծաղիկ, փշատենու—փշատ, գարնան—գարուն, մանկության—մանկություն, տիրոջ—տեր, շարժման—շարժում, թփի—թուփ:

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի ( այգիում) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուրից) սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներին):

19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Արագած ( լեռը) քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա ( թագավորի) անունով։

Արագածի ( լանջերին) հոսում են սառնորակ աղբյուրներ։

March 22

Seasons

Date: March 19, 2025Author: shushan khachatrian0 Comments

Read the dialogue and name Kate’s and Ann’s favourite seasons.
Kate: Do you like spring, Ann?
Ann: Oh, yes. I like it very much. Leaves are small and green. The grass is green, too. And what about you? Do you like spring?
Kate: Yes, I do. It’s my favourite season because only in spring we can see snowdrops. I like them very much. And which is your favourite season?
Ann: My favourite season is autumn. I think it’s very beautiful. You can see all colours in this season – leaves are green, yellow, red and orange. There are a lot of fruits and vegetables in autumn: grapes and plums, apples and pears, cucumbers and tomatoes, carrots and cabbages. I think it is the ‘tastiest’ season of the year.

Activity 1. Complete the sentences.

  1. Ann likes spring because leaves are small and green and the grass is green.
  2. Kate’s favourite season is spring because only in spring we can see snowdrops.
  3. Ann’s favourite season is autumn because you can see all colours in this season.
  4. My favourite season is summer because in the summer my birthday and I have really longe vacation .

Activity 2. Use short, warm, hot, tasty in the correct forms.

  1. In winter days are shorter than in summer.
  2. It’s warm in summer than is spring.
  3. Summer is the hottest season of the year.
  4. Autumn is the tasty season of the year. You can eat a lot of fruits and vegetables.

Activity 3. Write the names of the months.

  1. The first month of the year is January.
  2. The eleventh month of the year is November.
  3. The month between July and September is August.
  4. The month between November and January is December.
  5. After March comes April.
  6. The third month of spring is May.

Activity 4. Write the opposites.
Example: small – big
long-short
small-big
warm-cool

March 20

Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր հատվածի երկարությունը՝ գիտենալով, որ նրա մասը 12սմ է։

5×12=60

2․ Գտի՛ր այն թիվը, որի․

3․ Արտահայտի՛ր նշված միավորներով։

4․ Ջրավազանում կա 800լ ջուր, որը կազմում է նրա տարողության   մասը։ Որքա՞ն է ջրավազանի տարողությունը։

6×800=4800

Պատ․՝4800լ

5․ Խանութում եղած ձմերուկի  մասը, որը կազմում է 2տ450կգ, վաճառվեց։ Որքա՞ն  ձմերուկ կար խանութում։

2450×4=9800

Պատ․՝9տ800կգ

6․ Լրացրու աղյուսակը

Մասը
Թիվը
48961441922883845761152
721442162884325768641728

7․ 7 տուփի մեջ կա 84 մատիտ։ Քանի՞ այդպիսի տուփ է օգտագործվել 1500 մատիտ  տեղավորելու համար։

84:7=12

1500:12=125

Պատ․՝125մատիտ

8․ 450կմ ճանապարհի  մասը ավտոմեքենան անցավ 50կմ/ժ, իսկ մնացած մասը՝ 75կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա ծախսեց այդ ճանապարհն անցնելու համար։

450:3=150

450-150=300

300:75=4

150:50=3

4+3=7

Պատ․՝7Ժ

9․ Վերականգնի՛ր հավասարությունը։

12կմ120մ=10կմ900մ+1կմ220մ

825մ48սմ=812մ58սմ+42մ90սմ

206մ4դմ=209մ2դմ-2մ8դմ

12սմ6մմ=23սմ2մմ-10սմ6մմ

10․ Աստղանիները փոխարինի՛ր այնպիսի թվանշաններով, որ ստանաս անհավասարություն։

298<299

7205>7200

5792<5799

Տնային առաջադրանքներ

1․ Որքա՞ն է ամբողջ ճանապարհի երկարությունը, եթե նրա կեսը 125կմ է։

2×125=250

2․ Գտի՛ր այն թիվը, որի․

3․ Արտահայտի՛ր նշված միավորներով։

4․ Աննայի մտապահած թվի  մասը 20 է։ Ո՞ր թիվն է մտապահել Աննան։

9×20=180

Պատ․՝180

5․ Ծիրանի այգին գրավում է ամբողջ հողատարածքի  մասը։ Որքա՞ն է հողատարածքի մակերեսը, եթե ծիրանի այգու մակերեսը 1600մ2 է։

6×1600=9600

Պատ․՝9600մ2

6․ Լրացրու աղյուսակը

Թիվը303410022
Մասը
15685044
Թիվը15020012580
Մասը
7504062516

7․ 105 աշակերտ պետք է մեկնեն շրջագայության։ Ամենաքիչը քանի՞ 11 տեղանոց ավտոբուս պետք է վարձեն նրանք։ Քանի՞ ազատ նստատեղ կավելանա։

105:11=9,6

11-6=5

Պատ․՝10, 5 ազատ նստատեղ

8․ Ավտոմեքենան 2ժ ընթացավ 60կմ/ժ արագությամբ, ապա արագությունը ավելացրեց  մասի չափով, և անցավ ևս 2ժ։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա այդ 4ժամում։

2×60=120

60:3×1=20

60+20=80

80×2=160

160+120=280

Պատ․՝280կմ

9․ Վերականգնի՛ր հավասարությունը։

3կգ350գ+18կ900գգ=22կգ250գ

7տ550կգ+65տ=72տ550կգ

220տ5ց-207տ7ց=12տ8ց

21ց20կգ-2ց75կգ=18ց45կգ

10․ Աստղանիները փոխարինի՛ր այնպիսի թվանշաններով, որ ստանաս անհավասարություն։

72307>72300

6490<6491

409154<4019154

March 20

Ոսկի քաղաքը

(ՀՆԴԿԱԿԱՆ)

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարոդ է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դուա միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։

6

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ է,— ասում է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությունը…

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը.

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։

— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

— Նրա…

— Ո՞վ է նա։

— Քանաքարան… իմ Քանաքարան…

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները…

— Ոչ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես…

— Ոչ, չի լինելու որ չի լինելու։

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։

— Տա՛ր,— բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։

Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։

Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։

— Ապասի, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է միառմի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։

Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Հարցեր և առաջադրանքներ

  1.  Վերնագրի՛ր հատվածները:

1.Ուքանա թագավորը

2.Քանաքարայի երազը

3.Դիվանայի սուտ պատմությունը

4.Դիվանյի ճամփորդությունը

5.Արծվի բուժումը և խոստնումը

6.Դիվանան հիանում է Ոսկե քաղաքով

7.Ոսկի քաղաքի տիրոհին՝ Գոհարը

8.Փորձություն

9.Դիվանայի և Քանաքարայի ամուսնությունը

2․ Յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ հարցեր կազմի՛ր:

1.Ո՞վ մխիտարեց Ուքանա թագավորի տխուր սիրտը

2.Ոսկե քաղաքի մասին երազը ո՞վ էր տեսել

3.Ո՞վ խաբեց, որ իբր տեսել է Ոսկի քաղաքը

4.Ի՞նչ որոշեց Դիվանան

5.Ո՞ւմ օգնությամբ հասավ Ոսկե քաղաք

6.Իրականում ինչպիսի՞ն էր Ոսկե քաղաքը

7.Ո՞վ եր Ոսկե քաղաքի տիրուհին

8.Ի՞նչ եղավ ծովում

9.Դիվանան ամուսնացա՞վ Քանաքարայի հետ

3․ Մեղադրի՛ր և արդարացրո՛ւ Դիվանային:

Շռայլ անհիմն կյանք վարելու համար մեղադրվում է

արդարացվում է, որ նա սիրո համար փոխվում, դառնում է ուրիշ մարդ և հախթահարում է մեծ դժվարություներ քանաքարայի սիրուն հասնելու համար։

4․ Ի՞նչը օգնեց Դիվանային փոխվելու:

Սերը

5․Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ Գոհար թագուհու:

երջանկության գաղտնիքը սիրո, զգացմունքի և աշխանասիրության մեջ է։

March 20

Գործնական աշխատանք 5

  1. Կետադրի՛ր տեքստը:
    Ողջ ամառը ճպուռը չի աշխատում: Նա միայն երգում է, պարում, խաղում և ուրախանում: Երբ գալիս է ձմեռը, ճպուռը մնում է տխուր, անօգնական: Նա դիմում է մրջյունին, խնդրում է իրեն կերակրել: Բայց մրջյունը հրաժարվում է:

18Մեկ բառով գրի՛ր:

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-Ժանգոտ
Փուշ ունեցող-Փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3. Փորձիր այլ բառով կամ բառերով բացատրել.

Ճանապարհ դնել-Ճանապարհել
Հավի խելք ունենալ-չհիշել
Ասեղների վրա լինել-անհանգստանալ
Լեզուն կապ ընկնել-չխոսալ
Չեմ ու չում անել-չուզել
Իրար հետ շուն ու կատու լինել-կռվել

March 20

Գործնական աշխատանք 4

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։
Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.
-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

2. Կարդա՛ և գրիր՝ ինչն էր քեզ համար հետաքրքիր և ինչու:

 Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար:

Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:

Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:

Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:

Ինձ հետաքրքրեց սա որովհետև ես չգիտեյի որ կատուները 100 ձայնեն հանում իսկ շները 10։

Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:

March 19

Գործնական աշխատանք 3

  1. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Վարար անձրևը վերջապես կտրվել է։ Սարերում երկինքը շատ մաքուր է և օդը սառը։Առավոտյան արևածագին արևը փայլում է։ Ամռանը, օգոստոս ամսին օրերը սարսափելի տաք են։ Ծառատունկից հետո մեր բակը վերջապես գեղեցիկ է։ Ցուրտ ձմեռվանից հետո, գարնան գալու պես ծառերը ծաղկել են։ Դաշտում գարնանը ծաղիկները բացվել են։ Կանաչապատումից հետո մեր բակը կանաչել է։

2. Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հանկարծ  հանդիպակաց  ժայռի տակից մի ամեհի վարազ դուրս թռավ և չոր մացառներն ու դալար թփուտները ջարդուխուրդ անելով՝ խոյացավ դեպի արջը: Երբ արջը տեսավ վարազին, ուզեց փախչել, բայց երկյուղն այնքան մեծ էր, որ սայթաքեց ու թրմփաց գետնին: Կատաղած վարազը ակնթարթորեն հարձակվեց ու պատառոտեց ախոյանին: Վարազը վրեժ էր լուծում իր ձագուկների համար:

March 19

Հովհաննես Թումանյանի պատգամը զավակներին

Լուրջ ու խորը պիտի նայել, զգույշ ու նուրբ պիտի լինել. հասկանալը մեծ բան է. լավ վերաբերմունքը, զգացմունքը ինքնաբերաբար, խորը պիտի լինի: Բարձր ցանկություններ պիտի ունենաք, ոչ սովորական, առօրյայից բարձր: Ամեն ինչ ձեր ներքին աշխարհում փնտրեցեք, տեսեք: Մի´ ցավեք, մի´ մանրացեք. կենտրոնացե´ք, բարձրացե´ք, խորացե´ք:

Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների  ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…Մարդը ձգտում պիտի ունենա լավանալու, բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դեպի կատարյալը:

Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք: Երջանկության հասնելու համար պետք է կամենալ, ցանկություն պիտի ունենալ, կամք պիտի լինի դրա համար:

Մարդ ամեն ինչ ինքը պիտի անի իր ձեռքով, իր աշխատանքով. ակտիվ պիտի լինի ամենից առաջ: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

Լինել առողջ, զվարթ, գոհ, բնական, ամեն ինչ կասկածող և գլխի ընկնող, նրբազգաց: Պետք է ճաշակ ունենալ, որ շատ մեծ բան է: Հարմոնիա ստեղծել ամեն բանում և ամենուր:

Մարդ ինքն իրեն պիտի կրթի, իրենից մարդ պիտի ստեղծի և միշտ կատարյալին ձգտի: Բնազդի հետ միշտ բանականությունը պիտի լինի: