Բացիկ Ձմեռ Պապիկին
Մկների ժողովը
Մկների ժողովը
Աթաբեկ Խնկոյան
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն

Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
– Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
– Ալո դո´ւ:
– Ալո՞ն տանի:
– Բալո դո´ւ :
– Բալո՞ն կախէ:
– Չստո, դո´ւ:
– Չստոն կաղ է :
– Մստո, դո´ւ:
– Մստոն կարճ է:
– Փստո, դո´ւ:
– Էդ էլ խի՞ղճ է:
– Համբո, դո´ւ:
– Ես տկար եմ:
– Չամբո, դո´ւ:
– Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
– Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
– Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:
– Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:
Լկստան –
գզիր – կագարրդրություն,խոսք տալող
ահել – ծերուհի,մեծահասակ
ջոկ – ջոկատ,զոկատ,խումբ
հնարք – ճար,միջոց
կողակից – միասին,ապրող,ամուսիններ
անոթի – սոված,քաղցած
զուլում – չար,քիստ,դաժան
տկար – թույլ,հիվանդ
հանդուգն – համարձակ,խիզախ
պոչը քաշել-փախչել,հեռանալ
2. Փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն է չոքել դռանը – որ տանը ուտելիք չկա։
ցավն էլ ունի իր դեղը – ամեն հարց ունի իր լուծում։
չոր գանգ – անխելքը ինձ չլսեց։
- Կատվի մասին պատմի՛ր։
Կատուն շատ մուկ էր ուզում ուտել։Նա շատ մուկն էր սիրում։ Նա կարողանում է լավ մուկ որսել։
4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․ )։ Տեղադրի՛ր բլոգում։
ֆոտոպլեներ-Գունավոր Աշուն
Բուսաբանական այգի
Պլանետարիում
Տիեզերք
Ի՞նչու է երկինքը կապույտ
Ծաղկեվանք
Ծաղկեվանք կամ Կույս Վարվառա, քարանձավում փորած վանք, գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում[3]։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

Ըստ մի լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Continue reading








