April 7

Բնագիտություն

Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:

Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններր: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմիններր տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:

Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրր, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ա­վելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանը կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:

Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազ­դեցությունը մարդու առողջության վրա:

Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:

Բնության ուսումնասիրման հիմնական եղանակները տարբեր գիտական մեթոդներ են, որոնց միջոցով մարդիկ ճանաչում և բացահայտում են շրջակա աշխարհը։ Ահա հիմնականները․

Դիտում
Փորձ
Չափում

  1. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:

Սա ամենապարզ և հիմնական եղանակն է։ Մարդը պարզապես հետևում է բնական երևույթներին՝ առանց դրանց վրա ազդելու։
Օրինակ՝ եղանակի փոփոխությունների դիտում, բույսերի աճի հետևում։

  1. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:

Փորձը որ մենք ենք կատարում իսկ դիտումը վոր նայում ես։

  1. Նկարագրեք որևէ փորձ։

Այս դեպքում մարդը հատուկ պայմաններ է ստեղծում՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն ունի որևէ գործոն։
Օրինակ՝ տարբեր պայմաններում բույսի աճեցում՝ պարզելու համար լույսի կամ ջրի ազդեցությունը։

  1. Թվարկեք երկարության ժամանակի, զանվածի չափման միավորները:

Երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

April 7

07․04․2026

Կրկնություն

Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

5/3

3/2

23/7

21/13

Ո ՞ր բնական թվին է հավասար տրված թիվը։ Գրե՛ք համապատասխան
հավասարությունները.

Օրինակ՝

2+1=3 քանի որ 5/5=1

3+1=4 քանի որ 7/7=1

11+1=12 քանի որ 11/11=1

7+2=9 քանի որ 2/1=2

8+3=11 քանի որ 3/1=3

Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

5/8 + 3/4 + 1/12 = 15/24 + 18/24 + 2/24 = 35/24

2/3 + 4/5 – 3/4 = 10/15 + 12/15 – 3/4 = 22/15 – 3/4 = 88/60 – 45/60 = 43/60

2/3 + 4/5 – 3/4 = 40/60 + 48/60 – 45/60 = 43/60