February 27

Present simple

USUALLY) 1. My working day begins at seven

o’clock. I get up, switch on the radio and

do my morning exercises. It takes me fifteen

minutes. At half past seven we have breakfast

My father and I leave home at eight o’clock

He takes a bus to his factory. My mother be

a doctor, she leaves home at nine o’clock. In

the evening we gathers) in the living room. We

watchs TV and talk. 2. My sister gets up

at eight o’clock. 3. She be a schoolgiri. She

go to school in the afternoon. 4. Jane is fond of

sports. She does her morning exercises every day.

5. For breakfast she has two eggs, a sandwich

and a cup of tea. 6.After breakfast she go to

school. 7. It takes her two hours to do her home-

work. 8. She speak French well.

February 26

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Առաջադրանքներ՝

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:

Դերվիշ- մահմեդական թափառական

Կարպետ- գորգ

Զվարճանալ- ուրախանալ

Փինաչի- իր գործին չտիրապետող, հնակարկան

Մունետիկներ-արքունական պաշտոնյա, սուրհանդակ

Բիզ-սուր ծայր

Վզակոթ- ծոծրակ

Տիկեր- կենդանիների մորթու տոպրակ

  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Խոնարհություն, խոնարհ-ություն

Տանտեր, տուն-տեր

Անպակաս, ան-պակաս

Անհնազանդ, ան-հնազանդ

Կեսգիշեր, կես-գիշեր

Ջուրկիր, ջուր-կիր

  • Բնութագրեք Հասանին:

Հասանը խելոքեր և շատ քեֆ անող։

Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է․ չե՞ս կարող մի լավ բան ասել․․․

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամ բողջ գիշերը չկարողացավ քնի։

Ե

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը ղու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել Ա-Դ հատվածների բոլոր բառերի իմաստները:

Դերվիշ—մահմեդական թափառական

Փինաչի—իր գործը վատ կատարող

Մունետիկներ—արքունական պաշտոնյա, սուրհանդակ

Վզակոթ—ծոծրակ

Ածել—նվագել

Ջրկիր—շուր բերող

Տրտմել—տխրել

  1. Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ դերվիշի շոր մտած, ածել, բարեմաղթել, սիրտը երկյուղ ընկնել, չնչին, ապրուստ, խուլ փողոց, ճամփա դնել, ընթրիքի շուրջ բոլորոծ:

դերվիշի շոր մտած, —դերվիշի շոր հաքած

ածել, —նվագել

բարեմաղթել, —բարի կամենալ

սիրտը երկյուղ ընկնել, —վախեցավ

չնչին, —քիչ

ապրուստ, — ապրելաձևը, կյանքը

խուլ փողոց, —դատարկ փողոց

ճամփա դնել, —ճանապարհել

ընթրիքի շուրջ բոլորոծ, —հավաքված ուտելիքի սեղանի շուրջ

February 26

Կրկնում ենք.

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝

18960‧35=663600

18960
x35
+94800
56880
663600

3569·154=549526

3569
x154
+14276
17845
3569
549526

8045·13=104585

8045
x13
24135
8045
104585

7861·24=165264

7861
x24
8044
15722
165264

78902‧302=

78902
x302
157804
00000
236706
23828404

253·54=13462

253
x54
812
1265
13462

8902·12=106824

8902
x12
17804
8902
106824
February 25

Մաթեմատիկա 25.02, 2025, 13։15

1․ Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 5 է, միավորը 4, իսկ մնացած  կարգերում գրված է 7:

77475

77574

75774

74775

2․ Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5  թվանշանը:

5-ով

50-ով

500-ով

5000-ով

3․ Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:

21

40

56

60

4․ Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 7 կմ 50 մ > 7 կմ * 1մ

4

5

6

7

5․ Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:

2466, 5159, 78427, 62436

2466, 5159, 62436, 78427

78427, 62436, 2466, 5159

78427, 62436, 5159, 2466

6․ Անին գնեց 800 գ պանիր: Նա պիցայի համար օգտագործեց այդ պանրի1/4մասը: Քանի՞ գրամ պանիր նա օգտագործեց:

100գ

200գ

400գ

600գ

7․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կգ 7 գ -ը գրամներով:

507 գ

5700 գ

5070 գ

5007 գ

8․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 42 ր-ն րոպեներով:

542 ր

292 ր

342 ր

162 ր

9․ Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 28 սմ:  Գտի՛ր քառակուսու պարագիծը:  Նշի՛ր ճիշտ պատասխանը:

շշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշ

ծ՛

56 սմ

112 սմ

196 սմ

10․ Նշի՛ր այն գծապատկերը, որի 5/8մասը ներկված է:

Подпись отсутствует

1)

2)

3)

4)

11. Հաշվի°ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 15 սմ, 27 սմ, 35 սմ և 43 սմ են:

15սմ + 27սմ+35սմ+43սմ=120

12. Հաշվի°ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:

12+22+32+42+52+62+72+82+92=414

13. Դի°ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:                                         

(3200 : 40 + 20)x 8 = 800

14. Հաշվիր 2536+45x(48240:80-503) արտահայտության արժեքը:

2536+45x(48240:80-503)=7036

1.48240:80=603

2.603-503=100

3.45×100=4500

4.4500+2536=7036

15. Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ: 

1, 5, 10, 16, 23

16. Ուղղանկյան լայնությունը 45 մ է, որը կազմում է երկարության 1/3մասը: Գտի՛ր  ուղղանկյան մակերեսը:

45×3=135

Պատ․՝135մ

17. Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ:  Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ  պակաս: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։

12-4=8

12+8=20

1800:20=90

12×90=

Պատ․՝1080կմ

February 24

«Լիտր-միլիլիտր»

Դասարանական առաջադրանքներ
1․ Արտահայտի՛ր միլիլիտրով։
3լ450մլ=3450 մլ

42լ50մլ=42050մլ
7լ700մլ=7700մլ
2․ Արտահայտի՛ր լիտրով:
2500մլ=2լ500մլ
20020մլ=20լ20մլ
4050մլ=4լ50մլ
3․ Երկու անոթներում կա 1լջուր։ Անոթներից մեկում կա 4 անգամ
ավելի ջուր, քան մյուսում։ Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում։

4+1=1000

5=1000

1000:5=200

200×4=800

Պատ․՝ 200մլ, 800մլ


4․ Արայի մոտ կա 50 և 20 դրամանոց ընդհանուր թվով 26
մետաղադրամ։ Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 940դրամ
է։ Արան քանի՞ 50 և քանի՞ 20 դրամանոց մետաղադրամ ունի։

14×50=700

12×20=240

700+240=940

Պատ․՝14-50դրամ, 12-20դրամ
5․ Կարենի մտապահած քառանիշ թիվը միաժամանակ պատիկ է և՛ 2-
ին, և՛ 5-ին, իսկ թվանշանների գումարը 27 է։ Ո՞րն է այդ թիվը։

Պատ․՝9990

Տնային առաջադրանքներ
1․ Արտահայտի՛ր միլիլիտրով։
48լ7մլ=48007մլ

7լ77մլ=7077մլ
77լ7մլ=77007մլ

2․ Արտահայտի՛ր լիտրով:
4004մլ=4լ4մլ
3000մլ=3լ
20005մլ=20լ5մլ
3․ Երկու անոթներում կա 2լ ջուր։ Անոթներից յուրաքանչյուրում կա 4
անգամ ավելի ջուր, քան մյուսում։ Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր
անոթում։

4x+x=2000

5x=2000

x=2000:5

x=400

400×4=1600

Պատ․՝400մլ, 1600մլ
4․ Հայկի մոտ կա 500 և 200 դրամանոց ընդհանուր թվով 25
մետաղադրամ։ Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը
9200դրամ է։ Հայկը քանի՞ 500 և քանի՞ 200 դրամանոց մետաղադրամ
ունի։

Պատ․՝14-500, 11-200


5․ Բացահայտի՛ր օրինաչափությունը և շարունակի՛ր։
20, 22, 26, 32, 40, 50
80, 78, 74, 68, 60, 50

February 24

212. Выберите правильный вариант:

Вы умеете говорить…?а) русский язык; б) русский; в) по-русски;Мы часто разговариваем … телефону: а) на; б) по; в) к
Друзья гуляли: а) в парке; б) в парк; в) из паркаКнига … «Три мушкетёра»: а) зовут; б) называется; в) называет
Мы каждый день …  уроки: а) изучаем; б) учим; в) учимсяБрат приехал: а) из Берлина; б) в Берлин; в) с Берлина
У меня … платье: а) новое; б) новые; в) новая… купили новое платье: а) девочку; б) девочка; в) девочке
Вы читаете …?а) английский; б) английский язык; в) по-английски;Парк находится около: а) школа; б) школы; в) школу
Мы ездили на экскурсию: а) в Петербурге; б) в Петербург; в) ПетербургуПознакомься! Это  … родители: а) мои; б) мой;
Кто знает, …  уехали Нина и Эка?: а) куда; б) где;Папа любит смотреть футбол: а) из телевизора; б) по телевизору; в) в телевизоре
Собака подбежала: а) человеку; б) к человеку; в) с человекомМне десять: а) год ; б) лет;
Книга стоит сто…а) рубль; б) рублей; в) рубли;Здесь очень много: а) номер; б) номера; в) номеров
Дайте, пожалуйста, килограмм: а) сахар; б) сахара;… надо купить эту книгу: а) я; б) мне;
В неделе семь: а) дни; б) дней; в) деньСегодня … мая: а) двадцать; б) двадцатое; в) двадцатый
Уроки начинаются в девять: а) часов; б) часы; в) часВ Тбилиси очень жарко: а) лето; б) летом;
….. чашка: а) один; б) одна; в) одно;….пальто: а) одна; б) один; в) одно;
….журнал:  а) одна; б) один; в) одно;….аудитория:  а) один; б) одна; в) одно;
Это твой…?      а) сестры; б) пальто; в) городЭто твои …?    а) журнал; б) метро; в) книги;
Это моё…?     а) чашка; б) такси; в) журналы;Это мой: … а) дедушка; б) квартира; в) имя;
Какое вино? а) красная; б) красный; в) красноеКакой день? а) добрый; б) добрая; в) доброе
Коричневые… а) брюки; б) шкаф; в) юбкаСтарая… а) площадь; б) костюм; в) метро
Сегодня мы идём: а) на площади; б) на площадь;Коллеги идут: а) на встрече; б) на встречу;
Он всегда любил: а) литература; б) литературуЭтот человек фотографирует: а) улицу и площадь; б) улица и площадь
Обычно я не: а) завтракаю; б) позавтракаюУтром я хорошо … и пошёл на работу: а) позавтракал; б) завтракал
Студенты … и пошли в парк: а) читали текст; б) прочитали текстДети … молоко и пошли гулять: а) выпили; б) пили
Ира весь день думала и вдруг: а) решила задачу; б) решала задачуИгорь наконец: а) подумал и ответил; б) думал и отвечал
В воскресенье мы ходили в: а) театре; б) театрМы смотрели балет в: а) в театре; б) в театр
Весь вечер друзья говорили о: а) футбол; б) футболеОн узнал: а) учительница; б) учительницу
В компьютере нет: а) программа; б) программыНа фотографии Вера стоит справа от: а) учительницы; б) учительница
Мы взяли интервью у: а) певица; б) певицыПассажир вышел из: а) маршрутка; б) маршрутки
Марина пила чай у: а) тётя ; б) тётиЯ взяла книгу у: а) друзья; б) друзей
На репетиции все слушали: а) режиссёр; б) режиссёраВ театре репетировали : а) Шекспир; б) Шекспира;
Я мечтаю стать: а) с врачом; б) врачом;Мясо едят: а) вилкой и ножом; б) с вилкой и ножом;
В банкомате нет: а) валюта ; б) валютыВ комнате нет: а) кровать; б) кровати
February 21

2-ի բաժանելիության հայտանիշ

Դասարանական առաջադրանքներ
1․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին։
124, 390, 2056, 278, 52, 260, 7
124, 6482, 3, 148, 472
226, 648, 9624, 7830, 7892
2․ Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով և
պատասխանի՛ր հարցերին։
65, 420, 1021
Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում։

5, 0, 1
Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի։

420
Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝ զույգ։

Զույգ—420

Կենտ—65, 1021

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։
    120+1124=2244
    1366-114=1222
    2251+215+212=2678
    4527-106-101=4320
    1575-24-24=1527
    2×277-211=343

4․ Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր սրդյունքը։
Օրինակ՝
248։5=49(3մն)
Ստ․ 49×5+3=248
375:2=187,1

Ստ․187×2+1=375
375:5=75

Ստ․75×5=375
375:10=37,5

Ստ․37×10+5=375
370:10=37

Ստ․37×10=370
5․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա
և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

11+1+1+1=14

5+3+3+3=14

Պատ․՝ 3ամիս
Տնային առաջադրանքներ
1․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին։
3200, 324, 185, 4, 506
2902, 8, 442, 334, 2256
4388, 9, 880, 292
2․ Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով և
պատասխանի՛ր հարցերին։
72, 503, 3250
Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում։

2, 3, 0
Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի։

72, 3250
Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝ զույգ

Զույգ—72, 3250

Կենտ—503

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։
    418+2109=2527
    326+24=350
    2136-321=2357
    1562-28=1590
    2×251=502

2×277+212=1068
4․ Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր սրդյունքը։
Օրինակ՝
248։5=49(3մն)
Ստ․ 49×5+3=248
2090:2=1045

Ստ․1045×2=2090
2794:5=558, 4

Ստ․558×5+4=2794
2790:10=279

Ստ․279×10=2790
2797:10=279,7

Ստ․279×10+7=2797
5․Հասմիկը, կարդալով օրական 12 էջ, ո՞րերորդ օրը կվերջացնի 124 էջանոց գրքի
ընթերցումը։

124:12=10,4

Պատ․՝11 օր

February 21

Հ. Թումանյան «Իմ երգը»

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

  1. Արտահայտիչ կարդալ բանաստեղծությունը։
  2. Դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։

Անհատ— եզակի, ճոխ-հարուստ, պարգև-հնծա շնորհ նվեր, բաշխել-բաժանել,

  1. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Որովհետև ինքը այնքան սեր ունի որ անվախ է։

  1. Ինչո՞ւ է Թումանյանը բանաստեղծությունն այսպես վերնագրել։ Գրի՛ր կարծիքդ։

Որովհետև երգում է իր շնհորքի ու պարգևի մասին։

  1. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը։

Ես և իմ սերը 🥰🥰🥰

  1. Վերլուծի՛ր բանաստեղծության ընդգծված միտքը։

Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Քանի որ նրա գանձերը սերն ու բարությունն է ինչան որ բաժանի միևնույն է անվերջ է։

  1. Ո՞րն է բանաստեղծության ասելիքը։ Ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։ 

Բանաստեղծույունը հարստության և գանձերի մասին է որը սերն է բարությունը։ Այդ հարստությունը դարձնում է անվախ, բաղտավոր։