Ո՞ր թռչունն է կառուցում ամենախոշոր բույնը
Ո՞ր թռչունն է կառուցում ամենախոշոր բույնը
Հարավային Աֆրիկայի սովորական ջուլհակ թռչունները կառուցում են ամենախոշոր բները։ Նրանք ապրում են Կալահարի անապատում։ Մենք ճանաչում ենք այս թռչուններին մեկ ընդհանուր անվան տակ՝ ջուլհակներ: Իրականում դրանցից ավելի քան 200 տեսակ կա և յուրաքանչյուր տեսակ ունի իր անունը։ Մեկ այլ կերպ նրա ներկայացուցիչներին անվանում են «իսկական ջուլհակներ»։ Սա նշանակու՞մ է, որ կեղծեր էլ կան։ Ո՛չ, պարզապես կան շատ այլ տեսակի ջուլհակներ, օրինակ՝ ֆինշ ջուլհակներ, հրե ջուլհակներ, բեղագործներ, համայնքային ջուլհակներ և այլն: Ընտանիքը բնութագրվում է թռչունների արտաքին տեսքի բազմազանությամբ, սակայն նրանց անունը՝ ջուլհակներ, նրանք բոլորն արժանի են մեկ ընդհանուր հատկանիշի պատճառով: Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։
Սովորական ջուլհակ թռչունները կառուցում են մեկ հսկայական բույն ամբողջ գաղութի համար։ Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։ Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։ Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։
Այս թռչունը գիշատիչներից խուսափելու համար սովորաբար բույն է դնում ծառերի բարձր ճյուղերին, իսկ բույնը ծառի վրա այնքան մեծ է, որ այն կարող է տեղավորել 400 թռչուն։
Սովորական ջուլհակ թռչունի բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տալիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։
Տեքստային առաջադրանքներ
1. Որտե՞ղ են ապրում ամենախոշոր բները կառուցող թռչունները:
Նրանք ապրում են Կալահարի անապատում։
2. Ո՞ր հատկանիշի համար են այս թռչունները ստացել <ջուլհակ> անվանումը։
Մեկ այլ կերպ նրա ներկայացուցիչներին անվանում են «իսկական ջուլհակներ»։ Սա նշանակու՞մ է, որ կեղծեր էլ կան։
3. Սովորական ջուլհակ թռչունների բները հիմնականում ինչի՞ց են կառուցված։
Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։
4. Տեքստից օգտվելով՝ նշի՛ր այս թռչունների հսկակայան բների չափերը (բարձրությունը, երկարությունը, լայնությունը)։
Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։
4.Քանի՞ թռչուն կարող է տեղավորվել այս հսկայական բնում։
Այս թռչունը գիշատիչներից խուսափելու համար սովորաբար բույն է դնում ծառերի բարձր ճյուղերին, իսկ բույնը ծառի վրա այնքան մեծ է, որ այն կարող է տեղավորել 400
5.Ի՞նչ առանձնահատկություն ունեն այս թռչունների բները։
Սովորական ջուլհակ թռչունի բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տալիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։
6. Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ զարմացնող տեղեկությունը։
Սովորական ջուլհակ թռչունները կառուցում են մեկ հսկայական բույն ամբողջ գաղութի համար։ Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։ Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։ Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։
7. Համացանցից օգտվելով, այս զարմանալի թռչունների մասին մի տեղեկություն էլ ի՛նքդ գտի՛ր։
Բառային առաջադրանքներ
- Տեքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները և գրի՛ր դրանց անվանումները։
Երկու հարյուր
Չորս
Քսանհինգ
Յոթ
Չորս հարյուր
- Դո՛ւրս գրիր չորսական գոյական (ի՞նչ ) և ածական ( ինչպիսի՞) հարցերին պատասխանող բառեր։
Բույն, Ջուլահակ, Թռթուն, Կառուցող։
- Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները։
Հսկայական—Մեծ
Զով—Հով
Հմուտ—Վարժ
Շոգ—Տաք
- Գրի՛ր կանաչով ընդգծված բառեր հականիշները։
Արտաքին—Ներքին
Բազմազան—Միատեսակ
Սովոական—Անսովոր
Բարձր—Ցածր
- Տեքստից առանձնացրո՛ւ չորս բառ, որոնց բացատրությունը կարող ես գրել առանց բառարանի օգնության։
- Հսկայական—շատ մեծ
- Թռչուն—թռչող կենդանի
- Ամենախոշոր—Ամենամեծ
- Բազմաթիվ—շատ
- Տեքստից դո՛ւրս գրի՛ր հինգ գոյական, որոնք գործածաված են հոգնակի թվով։
Ճյուղեր, Մուտքեր, Ջուլհակներ, Թռչուններ, Բներ։
- Շարունակի՛ր օրինակի համաձայն:
Օրինակ՝ Թռչուն-թռչել
Հյուսք- Հյուսել
մուտք- Մտնել
կառույց- Կառուցել
բնութագիր- Բնութագրել