May 22

Անգլերենի Ինքնագնահատում/assessent

1-ին ուսումնական շրջան

1․Պետական չափորոշչի վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝ ըստ առարկայական ծրագրի թեմաների՝

Սովորողը՝

Կարողանում է

Մասամբ է կարողանում

Չի կարողանում

Սովորողի լեզվական կարողություններըԲնութագրող գնահատական
Կարողանում է ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ։Կարողանում եմ
Կարողանում է հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ։Կարողանում եմ
Հասկանում է ընտանիք թեմայով հնչող պարզ և կարճ խոսքը։ Կարողանում եմ
Ներկայացնում է իր ընտանիքի անդամներին պարզ նախադասություններով։ Կարողանում եմ
Ընտանիք և ընտանեկան առօրյա թեմայով տալիս է  պարզ հարցեր և պատասխանում իրեն ուղղված հարցերին։ Կարողանում եմ
Լսում և հասկանում տունը և սենյակը նկարագրող, տնային գործերը թվարկող պարզ խոսքը։ Կարողանում եմ
Ընթերցում և հասկանում կարճ, պարզ տեքստեր տան, սենյակի նկարագրության վերաբերյալ Կարողանում եմ
Գրավոր և բանավոր նկարագրում իր տունը, սենյակը, պատմում իր տնային գործերի մասին՝ գործածելով  պարզ արտահայտություններ և նախադասություններ։ Կարողանում եմ
Պատասխանում է տան, սենյակի, իրերի, տնային գործերի մասին պարզ հարցերին և փոխադարձ հարցեր ուղղում զրուցակցին՝ գործածելով պարզ բառեր ու նախադասություններ։ Կարողանում եմ
Հասկանում դպրոցի, դպրոցական առօրյայի թեմաներով հնչող պարզ և կարճ խոսքը։ Կարողանում եմ
Կարդում և հասկանում է պարզ տեքստեր դպրոցի, դպրոցական առօրյայի մասին։ Կարողանում եմ
Տալիս է պարզ հարցեր դպրոցական առօրյայի, դասացուցակի մասին և արձագանքում նմանատիպ հարցերի։ Կարողանում եմ
Կազմում է ոչ շատ երկար գրավոր տեքստ իր դպրոցի, դպրոցական առօրյայի և դասացուցակի մասին՝ գործածելով  պարզ արտահայտություններ և նախադասություններ։ Կարողանում եմ

2․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին

Սովորողը՝

Մասնակցել է

Թերի է մասնակցել

Չի մասնակցել

Մասնակցություն հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Ուսումնական ամառ․արձակուրդային նախագծեր, այլ աշխատանքներhttps://danielvardanyan.edublogs.org/category/%d5%
b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6
%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%
b4%d5%a1%d5%bc/
Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet/պարտադիր չէ Չեմ մասնակցել
·        Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

         At the libraray-giving personal information
               Interview with famous people
Մասնակցել եմ Interviewer with a famous singer
   Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»Little Red Riding Hood,
  Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում»New Year and Christmas in my family    
Երաժշտական համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի շարք»
https://youtube.com/shorts/SxIFuh1gPh8?si=XlePun38v1cQm-BX
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

3․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված ուսումնական ճամփորդություններին

Սովորողը՝

Մասնակցել է/Սովորողի բլոգի հղումը

Չի մասնակցել

4․Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին

Սովորողը՝

Մասնակցել է

Չի մասնակցել

Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբԵրկրորդ մակարդակ․սեպտեմբերի ֆլեշմոբ
Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբ2024-ի անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբ. 4-5-րդ դասարաններ
Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբ2024-ի նոյեմբերյան ֆլեշմոբ. 3-րդ դասարան
Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբ

2-րդ ուսումնական շրջան/ուսումնամարզական ձմեռային ճամբար

Սովորողը՝

Ցուցաբերել է մասնակցություն

Չի ցուցաբերել մասնակցություն

Սովորողի մասնակցությունը ձմեռային ճամբարինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը 
  Մասնակցություն անգլերենի ծրագրով որոշված ճամբարային նախագծին(երին)
  Մասնակցություն ձմեռային ուսումնական ճամփորդություններին
   Մասնակցություն հունվարյան ճամբարային ֆլեշմոբին
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

3-րդ ուսումնական շրջան

1․Պետական չափորոշիչների վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝ ըստ առարկայական ծրագրի թեմաների՝

Սովորողը՝

Կարողանում է

Մասամբ է կարողանում

Չի կարողանում

Սովորողի լեզվական կարողություններըԲնութագրող գնահատական
Հասկանում է ծանոթության, ընկերների մասին հնչող պարզ խոսքը։
Կարդում և հասկանում է պարզ արտահայտություններով ու նախադասություններով կազմված տեքստեր, երկխոսություններ ՝ ընկերության/ընկերասիրության, ծանոթության մասին։
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում է իր դասընկերոջը կամ բակի ընկերոջը։
Կազմում է գրավոր տեքստ, երկխոսություն իր, իր ընկերների մասին՝ օգտագործելով պարզ արտահայտություններ և նախադասություններ։
Լսում և հասկանում է օրվա և շաբաթվա օդերևութաբանական տեղեկատվությունը։
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում տարվա և օրվա եղանակը։
Պարզ նախադասություններով գրում է տեքստ իր նախընտրած եղանակի մասին։
Շատ կարճ նախադասություններով դասընկերոջ հետ երկխոսւթյուն է վարում տարվա եղանակների մասին։
Լսում և հասկանում է գնորդի և վաճառողի երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը։
Կարդում և հասկանում է «Գնումներ» թեմայով պարզ տեքստեր։
Բացատրում է իր նախընտրած հագուստի տեսակը, ձևը, չափսը, գույնը, ինչից է պատրաստված։
Երկխոսություններ է վարում պարենային խանութում/շուկայում, հագուստի խանութում գնումներ կատարելիս։
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

2․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին

Սովորողը՝   

Մասնակցել է

Թերի է մասնակցել

Չի մասնակցել

Սովորողի մասնակցությունը հեղինակային և օրացույցային նախագծերինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
      Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»
·        Սուրբ Զատիկը իմ ընտանիքում
     Նախագիծ. «Ընտանեկան-հեքիաթապատում ներկայացումներ»
    Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»
 Ուսումնական գարունՀաղորդակցական ընտանեկան նախագծեր

   Describing people
     Introducing a friend
                    shopping for clothes
                   Ordering food in a cafe

Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

3․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված ուսումնական ճամփորդություններին

Սովորողը՝

Մասնակցել է/Սովորողի բլոգի հղումը

Չի մասնակցել

4․Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին

Սովորողը՝

Մասնակցել է

Չի մասնակցել

Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբ
Անգլերենի մարտյան ֆլեշմոբ
Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբ
Անգլերենի մայիսյան ֆլեշմոբ

4-րդ ուսումնական շրջան/ամառային ուսումնական ճամբար

Սովորողը՝

Ցուցաբերել է մասնակցություն

Չի ցուցաբերել մասնակցություն

Սովորողի մասնակցությունը ամառային ուսումնական ճամբարինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
   Մասնակցություն անգլերենի ծրագրով որոշված ճամբարային նախագծերին։
  Մասնակցություն ամառային ուսումնական ճամփորդություններին։
  Մասնակցություն հունիսյան ճամբարային ֆլեշմոբին։
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

Տարվա ընթացքում սովորողի ակտիվ մասնակցությունը/պարտադիր չէ

1․Մասնակցություն կլոր սեղաններին/սովորողի կամ դասավանդողի բլոգի հղումը

2․Մասնակցություն բաց դասերին/սովորողի կամ դասավանդողի բլոգի հղումը

My Info Planet/Իմ տեղեկատվական մոլորակը մեդիահանրագիտարանի համար թարգմանական նյութերի աշխատանքներին։/ Թարգմանած նյութի(երի) հղումը(ները)

May 22

Напиши отрицательные предложения, как в примере.

1 We went to the cinema yesterday.

We.didn’t.go.to the.cinema yesterday.

2 John read а comic yesterday aternoon.

John didn’t read a comic yesterday aternoon.

3 Му friends came to my house last weekend.

My friends didn’t came to my house last weekend.

4 You bought а new CD yesterday.

You didn’t bought a new CD yesterday.

5 I swam in the sea last summer.

I didn’t swam in the sea last summer.

6 Emma told me а joke yesterday.

Emma didn’t told me a joke yesterday.

7 The cat ate а fish last night.

The cat didn’t ate a fish last night.

8 You and Jim made sandwiches for lunch yesterday.

9 Dad drove to work yesterday morning.

Dad didn’t drove to work yesterday morning.

10 Our grandparents sent us an email last week.

Our grandparents didn’t sent us an email last week.

break buy have drink make write

1 She made : a cake an hour ago.

2 She bought a hat last week.

3 Juan write a letter yesterday.

.4 They drank a lot of cola last night.

5 She broke her arm last week.

6 He had a shower two minutes ago.

May 22

Ջ. Ռոդարի «Անտեսանելի Տոնինոն»

Ջ. Ռոդարի «Անտեսանելի Տոնինոն»

Մի անգամ Տոնինո անունով մի տղա գնաց դպրոց առանց դասերը սովորելու։ Նա շատ էր վախենում, որ ուսուցիչն իրեն դաս կհարցնի․ «Է՜հ,- մտածեց նա,-եթե միայն կարողանայի անտեսանելի դառնալ․․․»։

Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․

-Ներկա՛։

Բայց ոչ ոք նրան չլսեց և ուսուցիչն ասաց․

-Ափսոս՜ս, որ Տոնինոն չի եկել․ այսօր ուզում էի նրան դաս հարցնել։ Եթե հիվանդացել է, հուսանք՝ լուրջ բան չկա։

Այսպես Տոնինոն հասկացավ, որ ինքը դարձել է անտեսանելի, ինչպես ուզում էր։ Որախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։ Բոլորն սկսեցին աղմկել և կռվել իրար հետ։ Աշակերտներն իրար էին մեղադրում և մտքներով անգամ չէր անցնում, որ այդ ամենի մեղավորը անտեսանելի Տոնինոն է։

Երբ Տոնինոն հոգնեց խաղից, դուրս եկավ դպրոցից, բարձրացավ տրոլեյբուս, սակայն, բնականաբար, չվճարեց տոմսի համար, որովհետև վարորդը նրան չէր կարող տեսնել։ Տոնինոն ազատ տեղ գտավ և հարմար տեղավորվեց։ Հաջորդ կանգառում տրոլեյբուս բարձրացավ մի կին՝ մթերքով լի ծանր պայուսակով, և նստեց այն նստարանին, որն ազատ էր երևում։ Բայց նա նստեց Տոնինոյի ծնկներին, որի շունչը կնոջ ծանրությունից կարծես կտրվեց։

-Սա ի՞նչ է,-բղավեց տիկինը,-արդեն հանգիստ նստե՞լ էլ չենք կարող։ Ապա նայե՜ք, դնում եմ պայուսակը նստարանին, իսկ այն կախված է մնում օդում։

Պայուսակն իրականում Տոնինոյի ծնկներին էր։ Մի մեծ քննարկում սկսվեց, և բոլորը քաղաքի տրանսպորտային ընկերությունից։

Տոնինոն իջավ կենտրոնում, մտավ հրուշակեղենի խանութ և երկու ձեռքով վաճառասեղանից սկսեց վերցնել և ուտել չամիչով բուլկիներ, շոկոլադով էկլերներ և այլ քացրավենիք։ Վաճառողուհին, տեսնելով որ քաղցրավենիքի արկղերը դատարկվում են, ենթադրեց, որ մեղավորն այն պատկառելի պարոնն է, որն իր տարեց մորաքրոջ համար կոնֆետներ է գնում։ Պարոնը վրդովվեց

-Ես՝ գո՞ղ։ Գիտե՞ք՝ ում հետ եք խոսում։ Գիտե՞ք՝ ով է իմ հայրը։ Գիտե՞ք՝ ով է իմ պապը։

-Չե՛մ էլ ուզում իմանալ,- պատասխանել վաճառողուհին։

-Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս վիրավորել իմ պապին։

Անասելի իրարանցում սկսվեց։ Նույնիսկ ոսստիկանությունը խառնվեց։ Անտեսանելի Տոնինոն լեյտենանտի ոտքերի արանքով ծլկեց և ուղղվեց դեպի դպրոց, որ տեսնի՝ ինչպես են իր դասընկերները շենքից դուրս գալիս։ Իհարկե, նա տեսավ, թե ինչպես են երեխաները ձնագնդու պես սահում աստիճաններով և աղմկոտ խմբերով դպրոցից դուրս վազում, բայց նրան ոչ ոք չնկատեց։ Տոնիննոն զուր էր ջանում նրանց ուշադրույթունը գրավել՝ մեկ սրա, մեկ նրա կողմը վազելով, քաշելով իր ընկեր Ռոբերտոյի մազերը, սառնաշաքար առաջարկելո իր մյուս ընկերոջը՝ Գուիսկարդոյին։ Նրան ո՛չ տեսնում էին, ո՛չ էլ ուշադրություն դարձնում։ Նրանց հայացքներն անցնում էին Տոնինոյի միջով․ ասես նա ապակուց լիներ։

Հոգնած և մի քիչ վհատված՝ Տոնինոն վերադարձավ տուն։ Մայրիկը նրան սպասում էր պատշգամբում։

-Ես այստեղ եմ, մայրի՜կ,- բացականչեց Տոնինոն։

Բայց մայրը նրանն ո՛չ տեսավ, ո՛չ լսեց և անհանգստացած շարունակեց հայացքով որդուն փնտրել փողոցում։

-Ահա և ես, հայրի՜կ,- բացականչեց Տոնինոն՝ մտնելով սենյակ և նստելով սեղանի մոտ՝ իր սովորական տեղը։ Բայց հայրը շարունակեց փնթփնթալ․

-Տեսնես ինչո՞ւ է Տոնինոն այսքան ուշանում։ Հո վատ բան չի՞ պատահել։

-Բայց ես այստեղ եմ, այստեղ եմ, մայրի՜կ, հայրի՜կ,- գոռաց Տոնինոն։

Բայց նրանք չլսեցին տղայի ձայնը։

Հիմա արդեն Տոնինոն սկսեց արտասվել, բայց ի՜նչ օգուտ դրանից, երբ այդ արցունքները ոչ ոք չէր տեսնում։

-Այլևս չեմ ուզում անտեսանելի լինել,- աղիողորմ լաց եղավ Տոնինոն, ուզում եմ, որ հայրիկն ինձ տեսնի, որ ուսուցիչն ինձ դաս հարցնի։ Ուզում եմ խաղալ իմ ընկերների հետ։ Վատ բան է անտեսանելի լինելը, վատ բան է միայնակ լինելը։

Նա իջավ աստիճաններով և դուրս եկավ բակ։

-Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց մի ծերունի, որը նստարանին նստած, արևի տակ տաքանում էր։

-Դուք ի՞նչ է, ինձ տեսնո՞ւմ եք,-զարմացած հարցրեց Տոնինոն։

-Իհարկե, տեսնում եմ։ Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես ես դու դպրոց գնում և տուն վերադառնում։

-Բայց ես Ձեզ երբեք չեմ տեսել։

-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

-Տոնի՜նո,-արդ պահին ձայնեց մայրիկը պատշգամբից։

-Մայրի՜կ, դու ինձ տեսնո՞ւմ ես։

-Ա՜խ, ավելի լավ է՝ չտեսնեի քեզ։ Արի՜, արի՛ վերև և լսի՛ր հայրիկին։

-Հիմա գալիս եմ, մայրի՜կ, -բացականչեց Տոնինոն։

-Ուրեմն քոթակից էլ չե՞ս վախենում,- ծիծաղեց ծերունին։

Տոնինոն փաթաթվեց ծերունու վզին և համբուրեց նրան։

-Դուք փրկեցիք ինձ, -ասաց նա։-Դե՜, մի՛ չափազանցրու, -պատասխանեց ծերուկը։

Առաջադրանքներ

Բնութագրի՛ր Տոնինոյին։

Տոնինոն երազկոտ էր։

Ի՞նչ էր երազում Տոնինոն։

Տոնինոն երազում էր դառնալ անտեսանելի։

Ե՞րբ տղան հասկացավ, որ անտեսանելի է դարձել։

Երբ ուսուցիչըսկսեց ներկա-բացակա անել։

Ի՞նչ արեց տղան, երբ հասկացավ, որ իր երազանքն իրականացել է։

Տղան սկսեց խարնաշփոթ սարքել դասարանում, մտնելով հրուշակեղենի խանութ, սկսեց անվճար ուտե քաղծրավենիքներ։

Տղայի երազանքները ե՞րբ էին իրական դառնում։

Երբ դասերը պատրաստ չեր և ուզում էր դառնար անտեսանելի։

Ի՞նչ կանեիր դու, եթե հանկարծ անտեսանելի դառնայիր։

Ես չեմ ուզում դառնալ անտեսանելի։

Տեքստում ընդգծված նախադասութունը մեկնաբանի՛ր։

Որովհետև զգաց ,որ միայնակ է և ոչ մեկի համար ինքը գոյություն չունի։

Ո՞վ փրկեց տղային։

Տղային փրկեց բակում նստած պապիկը։

Տեքստից առաձնացրո՛ւ ծերունու խոսքերը։ Մի քանի նախադասությամբ մեկնաբանի՛ր։

-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

Ծերուկն ասաց ,որ ինքնել է իրեն միայնակ զգում։ Իրենով ոչ ոք չի հետաքրքրվում, իրեն ոչ ոք չի նկատում։ Կարծես շրջապատի համար ինքը անտեսանելի է։

Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։

-Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց մի ծերունի, որը նստարանին նստած, արևի տակ տաքանում էր։

-Դուք ի՞նչ է, ինձ տեսնո՞ւմ եք,-զարմացած հարցրեց Տոնինոն։

-Իհարկե, տեսնում եմ։ Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես ես դու դպրոց գնում և տուն վերադառնում։

-Բայց ես Ձեզ երբեք չեմ տեսել։

-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

Որովհետև, իմ կարծիքով ծերունին իր խոսակցությամբ օգնեց Տոնինոյին սթափվել։

Խորհո՛ւրդ տուր Տոնինոյին։

Տոնինո անտեսանելի դառնալու փոխարեն, պատասխան տուր ամեն քո արած-չարածի համար։

Ինչի՞ մասին ես երազում։ Պատմի՛ր։

Ցանկություններ և երազանքներ շատ ունեմ, բայց ամենաշատը երազում եմ դառնալ հնագետ երևան հանել հայոց աշխարհի հազարամյա հնություններ։

Բառարանային աշխատանք

Օրինակի համաձայն՝ տեքստում ընդգծի՛ր գրությամբ և արտասնաությամբ տարբերվող բառերը։

Անգամ

Դարձել

Հոգնեց

Օդում

Վարորդ

Հաջորդ

Վրդորվվեց

Վերադարձավ

Օգուտ

Իջավ

Մարդ

Պատշգամբից

Համբուրեց

Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել առանց բառարանի օգնության։

Կռվել—Վիճել

Տեսնել—Նայել

Ցատկել—Թռնել

Հրուշակեղեն—Քաղցրավենիք

Բղավեց—Գոռաց

Մեծ—Հսկա

Վրդորվվեց—Նեղվեց, Տխրեց

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

սովորական-անսովոր

ծեր—երիտասարդ

իջնել-բարձրանալ

հուսալ-վհատվել

մեղադրել-արդարացնել

աղմկոտ-լուռ

ուշանալ-արագանալ

Տեքստից դուրս գրի՛ր երեքական գոյական, ածական և բայ։

Գույական—Տոնինո, Ծերունի, Ուսուցիչ

Ածական—Անտեսանելի, Աղմկոտ, Վհատված

Բայ—Նստել, Գրավել, Վերցնել։

Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

ուշանալ-ուշ

աղմկել-աղմուկ

զայրանալ-զայրույթ

ուրախանալ-ուրախությու

հուսալ-հույս

կարծել-կարծիք

դիտել-դիտում

բարձրանալ-բարձրություն

May 22

Մաթեմատիկա

1.Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 5 է, հարյուրավորը՝ 1, իսկ մյուս բոլոր թվանշանները 4։

1) 44154

2) 44145

3) 41454

4) 45144

2. Գտիր ամենամեծ   երկնիշ   և  ամենափոքր հնգանիշ  թվերի գումարը:

1) 10099

2) 10010

3) 100098

4) 99

99+10010=10109

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը,  եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8 անգամ, իսկ  մյուսը  թողնենք նույնը:

1) կմեծանա 8 անգամ

2) կփոքրանա 8 անգամ

կփոքրանա 8-ով

4) կմեծանա 8-ով

5) նույնը կմնա

4. Քանի՞ ժամ   է 5/6  օրը։

1) 20

2) 4

3) 56

4) 50

 5․ Քառակուսու  պարագիծը  44մ է: Գտի՛ր քառակուսու կողմի  երկարությունը:

1) 11մ

2) 9մ

3) 10մ

4)144մ

6 Գտի՛ր  35 թվի 2/7 մասը:

1) 10

2) 5

3) 15

4) 35

7. Ընտրի՛ր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․
2կգ 540գ< 2կգ 570գ։

1) 7

2) 1

3) 4

4) 2

8․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  270000 մետրը կիլոմետրերով:

1)27կմ

2) 270000000կմ

3) 270կմ

4) 2700կմ

9․  Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

1) 100, 120, 510, 670

2) 460, 840, 980, 99

3) 468, 458, 421, 105

4) 305, 212, 99, 89

10. Արամն անցավ 150կմ  ճանապարհի 2/5   մասը։  Քանի՞ կիլոմետր ճանապարհ նրան մնաց անցնելու։

1) 90

2) 60

3) 210

4) 125

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:  

11. Տուփում կա 7 կապույտ, 5 դեղին և 4 վարդագույն մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը վարդագույն  է։

7+5=12

Պատ․՝13

12.Հաշվի´ր ամենամեծ հնգանիշ թվի և ամենափոքր երկնիշ թվի տարբերությունը:

99999-10=99989

13. Հաշվի´ր 15 • (201 − 505 : 5)+500=2000  արտահայտության արժեքը:

505:5=101

201-101=100

15×100=1500

1500+500=2000

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:

136, 142, 148, 154, 160, 166

15. Գրի՛ր 2-ի բաժանվող ամենամեծ քառանիշ թիվը։                   

9998:2=4999

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:  

16. Ուղղանկյունաձև հողամասի լայնությունը 150 մ է, որը 50մ-ով փոքր է երկարությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

150+50=200

200×150=30000

17. Աննայի պապիկը   70 տարեկան է։ Աննան նրանից փոքր է 60 տարով։ 10 տարի  հետո պապիկը քանի՞ անգամ  մեծ կլինի Աննայից։

70-60=10

80:20=4

Պատ․՝4անգամ