May 15

English

1.Did you cook breakfast yesterday morning? No, I didn’t

2.Did the boys watch a flm last night? Yes. they did

3.Did Mum clean the house yesterday? No, she didn’t

4.Did your grandparents visit you last weekend? Yes, they did

5.Did Steve play basketball last weekend? Yes. she did

6.Did you and Claire clean your rooms last Monday? No, we didn’t

1 the girls/ play tennis Did.the.girla play.tennis? No, they.didn’t.

the dogs / stay in the car. Did the dogs stay in the car?

No they didn’t

2 Mum /listen to music. Did mum listen to music?

Yes, she did

5 the boy / collect shells/ Did the boy collect shells?

Yes, he did

3 Dad/cook burgers. Did dad cook burgers?

Yes, he did

6 it/rain. Did it rain?

No, it didn’t

May 15

Ինչո՞ւ  է անձրև տեղում

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

Ինչո՞ւ  է անձրև տեղում

Ամպերը կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից, որոնք բարձրանում են օդ, երբ արևը տաքացնում է ծովը։ Կաթիլները մեծանում ու ծանրանում են, ապա անձրևի տեսքով թափվում են գետնին։Այս ջուրը լցվում է գետերը, որոնք հոսում են հետ՝ դեպի ծով։ Այս անվերջ ճանապարհորդությունը կոչվում է ջրի շրջապտույտ։

Արևը տաքացնում է ծովը և ջուրը վերածվում է անտեսանելի ջրային գոլորշու, որն էլ օդ է բարձրանում։ Ջրի տաք գոլորշին սառչում է ու վերածվում միլիոնավոր փոքրիկ կաթիլների, որոնցից էլ առաջանում են ամպերը։

Իսկ գիտե՞ս, թե ամպերն ինչպես են ճամփորդում երկնքում։ Քամիները փչում են ու ամպերը տարածում են երկնքում։ Երբ ամպերը հայտնվում են ավելի զով օդային գոտում, ջրի փոքրիկ կաթիլները միանում են իրար՝ ձևավորելով ավելի մեծ ու ծանր անձրևի կաթիլներ։ Երբ ջրի կաթիլները չափազանց մեծանում ու ծանրանում են, անձրևի տեսքով թափվում են ցած։ Բարձր սարերից վեր սառը օդը հաճախ սառեցնում է ջուրը, որը հետո թափվում է կարկուտի կամ ձյան տեսքով։ Անձրևի կաթիլները թափվում են 8-36 կմ/ժ արագությամբ։ Անձրևաջուրը հավաքվում է վտակների ու գետերի մեջ, որոնք հոսում են ներքև՝ դեպի ցածրադիր վայրերը։ Որոշ գետեր թափվում են լճերի մեջ։ Մյուսները ջուրը վերադարձնում են ծով, որտեղից շրջապտույտը դարձյալ կրկնվում է։

 Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված է մթնոլորտի տարբեր ջերմաստիճանն երի հետ։ Երբ արեգակը  ջերմացնում է անձրևի կաթիլները, երկնքում ծիածան է առաջանում։

Առաջադրանքներ

Մաս 1-ին

1 Ինչպե՞ս են առաջանում ամպերը։

Արևը տաքացնում է ծովը և ջուրը վերածվում է անտեսանելի ջրային գոլորշու, որն էլ օդ է բարձրանում։ Ջրի տաք գոլորշին սառչում է ու վերածվում միլիոնավոր փոքրիկ կաթիլների, որոնցից էլ առաջանում են ամպերը։

2 Ի՞նչ է պատահում, երբ ամպերը հայտնվում են զով օդային գոտում։

Երբ ամպերը հայտնվում են ավելի զով օդային գոտում, ջրի փոքրիկ կաթիլները միանում են իրար՝ ձևավորելով ավելի մեծ ու ծանր անձրևի կաթիլներ։

3 Ինչպե՞ս են ճամփորդում ամպերը։

4 Ի՞նչ է լինում, երբ արևը տաքացնում է ծավը։Քամիները փչում են ու ամպերը տարածում են երկնքում։

4 Ի՞նչ է լինում, երբ արևը տաքացնում է ծավը։

Արևը տաքացնում է ծովը և ջուրը վերածվում է անտեսանելի ջրային գոլորշու, որն էլ օդ է բարձրանում։

5․ Ե՞րբ է երկնքում ծիածան առաջանում։

Երբ արեգակը  ջերմացնում է անձրևի կաթիլները, երկնքում ծիածան է առաջանում։

Մաս 2-րդ

  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար:

Ամպերը կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից, որոնք բարձրանում են օդ, երբ արևը տաքացնում է ծովը։

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Փոքրիկ—Մեծ

Զով—Տաք

Սառը—Տաք

Ներքև—Վերև

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։

Հարցական—Իսկ գիտե՞ս, թե ամպերն ինչպես են ճամփորդում երկնքում։

Պատմողական—Որոշ գետեր թափվում են լճերի մեջ։ Մյուսները ջուրը վերադարձնում են ծով, որտեղից շրջապտույտը դարձյալ կրկնվում է։

  1. Հետևյալ գոյականներից առաջ առարկայի հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառեր գրի՛ր։

    Փափուկ ամպեր
    Մեծ մոլորակ
    Լայն օվկիանոս
    Պայծառ արև
    Թափանցիկ ջուր

    5․  Ընդգծի´ր սխալ պատասխանը․

շրջապտույտ-ածանցավոր,

զով-պարզ,

ցածրադիր- բարդ,

անվերջ-ածանցավոր։

May 15

Բնագիտություն

Ես շատ եմ հավանել բնագիտությունը։ Բնագիտությունը շատ հավես բան է։ Ես սիրում եմ բնագիտությունը որովհետև մենք ուսումնասիրում ենք տարբեր բաներ, օրինակ ՝ հրաբուխների մասին, երկրաշարժերի մասին, Ջրոլորտի մասին և այլ բաներ։ Մենք ուսումնասիրել ենք ցամաքները։ Մենք գնացել ենք աղբ հավաքելու այն շատ հավես է։ Իջնում ենք բակ։ Ես առաջարկ չունեմ։ Ինձ այսքանը բավարար է։ Մենք բնագիտական փորձեր ենք կատարում։ Ինձ դուր է գալիս բնագիտությունը։ Մեր բնագիտության դասատուն Ընկեր Աննան է։ Ես շատ եմ հավանել բնագիտությունը։

May 15

Ջուր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Ջուր

(ըստ համացանցի)

Ջուրն ամենատարածված ու անհրաժեշտ նյութն է բնության մեջ: Ջուրն ամենուր է: Ջուր կա օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում՝ ամպի, մառախուղի, գոլորշու, անձրևի ու ձյան տեսքով:

Ջուրն անհոտ, անհամ, անգույն, թափանցիկ հեղուկ է: Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը: Երկրագնդի մակերևույթի մոտ 71 տոկոսը ծածկված է ջրով, որի մեծ մասը ծովի աղի ջուր է, միայն 25 տոկոսը՝ քաղցրահամ:

Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ կարող է գտնվել պինդ, հեղուկ և գազային վիճակներում: Պինդ ջրով՝ ձյուն, սառույց, ծածկված է ցամաքի 20 տոկոսը: Ջուրը սառչելիս ընդարձակվում է, և նվազում է նրա խտությունը: Այս պատճառով է սառույցը սահուն:

Մարդու օրգանիզմը 70 տոկոսով բաղկացած է ջրից: Այն մարդու համար անփոխարինելի է: Առանց ջրի մարդը կարող է ապրել մի քանի օր միայն:

Երկրի վրա գտնվող ջուրն արևի ու քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»:  Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է և բարձրանում է վեր: Մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղիկների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում է առվակներն ու գետերը: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես, ջուրը շրջապտույտ է կատարում:

Առաջադրանքներ

1-ին մաս

  1. Ի՞նչ տեսքով է ջուրը օդում։

Շատ ջուր կա օդում՝ ամպի, մառախուղի, գոլորշու, անձրևի ու ձյան տեսքով:

  1. Ընդգծի՛ր սխալ տարբերակը: Ջուրը չի կարող՝

ա. հոսել

բ. այրվել

գ. սառչել

դ. գոլորշիանալ

3. Մարդու համար ջուրն ի՞նչ նշանակություն ունի:

Մարդու օրգանիզմը 70 տոկոսով բաղկացած է ջրից: Այն մարդու համար անփոխարինելի է: Առանց ջրի մարդը կարող է ապրել մի քանի օր միայն:

4. Ի՞նչ է տեղի ունենում ջրի հետ, երբ այն սառչում է:

Ջուրը սառչելիս ընդարձակվում է, և նվազում է նրա խտությունը: Այս պատճառով է սառույցը սահուն:

5. Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ հետաքրքրած տեղեկությունը:


Երկրի վրա գտնվող ջուրն արևի ու քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»:  Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է և բարձրանում է վեր: Մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղիկների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում է առվակներն ու գետերը: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես, ջուրը շրջապտույտ է կատարում:

2-րդ մաս

  1. Գրի´ր՝  ի՞նչ նոր բան իմացար ջրի մասին:

Մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղիկների, որոնցից առաջանում են ամպեր:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և դրանք գրի՛ր բառերով:

Յոթանասունմեկ

Քսանհինգ

Քսան

Յոթանասուն

  1. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր նրա հատկանիշը ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) մեկական բառ։

ջուր –թափանցիկ

սառույց –պինդ

ամպ –փափուկ

ձյուն –ճերմակ

անձրև —արագ

  • Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված հինգ գոյական։

Ամպեր, Գետեր, Առվակներ, Օվկիանոսներ, Ծովեր։

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Շատ—Քիչ

Անգույն—Գունավոր

Մեծ—Փոքր

Մանր—Խոշոր