Ձմռան մի ցուրտ օրեր, տղան վազելով մտավ տուն։ Նա շատ սոված էր։ Տղան արագ շտապեց խոհանոց ու առանց վերարկուն հանելու նստեց սեղանի շուրջ։ Տղան ճաշ ուտելիս այնքան շոգեց որ գլխարկը հանեց և դրեց սեղանին և ուտելու ժամանակ ճաշը միամիտ թափեց գլխարկի վրա։ Ճաշը ուտելուց հետո սեղանից վերկացավ և տեսավ որ ունի մի շատ Ճաշոտ գլխարկ։ Ու քանի որ դա նրա ամենասիրելի գլխարկներ տղան արագ այն լվացավ։
Աշխատանք 1. Տեքստը գրավոր պատմի՛ր՝ ընտրելով տարբերակներից մեկը․
Ա․աղվեսի անունից Բ․աղվեսի պոչի անունից Գ․հավաքված աղվեսներից մեկի անունից
Պոչատ աղվեսը
Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:
Ես իմ պոչս թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այսպես խայտառակված։ Ես որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց․ —«Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:
Մենք մայիսի 7-ին, օրը՝ չորեքշաբթի, հանդիպեցինք մանկագիր, նկարչուհի, բժշկուհի Նանեի հետ։
Մեր մայրենիի ուսուցիչը ընկեր Անահիտը ասաց, որ նրա գրած հեքիաթները կարդանք: Ես հավանեցի «Ամանորի ամենամեծ նվերը» հեքիաթը: Հետո պաատասխանեցի հեքիաթի մասին հարցերին: Հանդիպման ժամանակ երեխանները ասացին, թե որն են կարդացել, հեքիաթը ինչի մասին էր։ Մենք տարբեր հարցեր տվեցինք Նանեին: Նա բոլոր հարցերին պատասխանում էր: Հետո մենք բերել էինք մատիտներ և A4 թղթեր։ Մենք նկարեցինք մեր երազը կամ հայրենիքը, որը հանձնարարել էր մանկագիրը։ Եվ ես ընտրեցի երազը: Այն գույներով էր: Նանեն շատ հավանեց և մենք նվիրեցինք իրեն։ Ես հավանեցի այս հանդիպումը։