October 8

2-րդ մաս

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցի՛ր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ, այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր ուսուցչուհուն:

Նա չար էր և մի քիչ էլ բարի։

  1. Դպրոցում ի՞նչը ու ովքե՞ր էին դուր եկել Ջիմին: Ինչո՞ւ:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

October 8

Խնդիրներ պատկերների պարագծերի և մակերեսների վերաբերյալ

  • Ուղղանկյան պարագիծը  հավասար  է  նրա լայնության և երկարության գումարի կրկնապատիկին։
 Ուղղանկյուն

Надпись: լայնությունՈւղղանկյան մակերեսը հավասար է նրա երկարության և լայնության արտադրյալին։

երկարություն

  • Քառակուսին   այն   ուղղանկյունն  է, որի լայնությունը հավասար է երկարությանը։
  • Քառակուսու բոլոր կողմերը հավասար են։
  • Քառակուսու պարագիծը հավասար է կողմի քառապատիկին։
  • Քառակուսու  մակերեսը   հաշվելու համար  նրա կողմը բազմապատկում ենք իրենով։
 Քառակուսի


Եռանկյան  պարագիծը     հավասար է նրա 3 կողմերի երկարությունների                                               գումարին։

  Եռանկյուն

Քառանկյան  պարագիծը հավասար է նրա 4 կողմերի երկարությունների                                             գումարին։

Քառանկյուն

Սիրելի սովորողներ այսօրվա ձեր աշխատանքը սա է՝

Առաջադրանքներ

  1. Հաշվի՛ր 25սմ և 10սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

(25+10)x2=70

Պատ․՝70սմ

  • Ուղղանկյան լայնությունը 84սմ է, իսկ երկարությունը 6 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

(84+90)x2=348

Պատ․՝348սմ

  • Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։

5×4+5×5=45

Պատ․՝45դմ

5

  • Քառակուսու պարագիծը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

4×36=144

Պատ․՝144սմ

  • Քառակուսու 3 կողմերի գումարը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

36:3=12

4×12=48

Պատ․՝48 սմ

  • Մի  ուղղանկյան լայնությունը 50սմ է, իսկ երկարությունը 60սմ է, իսկ մյուս ուղղանկյան լայնությունը 70սմ է, իսկ երկարությունը 80սմ է։ Որքանո՞վ է մեծ ուղղանկյան մակերեսը մեծ փոքր ուղղանկյան մակերեսից։

1.(50+60)x2=220

2.70×2+80×2=300

3.300-220=80

Պատ․՝80սմ

  • Հաշվի՛ր 4դմ, 6դմ  և 7դմ կողմերով եռանկյան պարագիծը։

P=4+7+6=17

Պատ․՝17դմ

  • Հաշվի՛ր 5սմ, 4սմ, 6սմ և 7սմ կողմերով քառանկյան պարագիծը։

P=5+4+6+7=22

Պատ․՝22սմ

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 46 է։

P=46×2=92

Պատ․՝92սմ

  1. Քառակուսու մակերեսը 36 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

36:4=9

Պատ․՝9մ

Սիրելի  սովորողներ,  կատարեք չափումներ ու  հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։

Լայնությունը՝ 5 մ երկարությունը 6 մ

P=(6+5)x2=22

Պատ․՝22մ

5×6=30մ

Մակերեսը = 30 մ