October
2
Կոմիտաս «Աշուն»
Աշուն
Կոմիտաս
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Առաջադրանքներ
- Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
Սնավ, ծնավ, դարսելով, տարափ, սաղարթ, սարսելով։
- Բացատրի՛ր բառերը
ծնավ-ծնվեց
սնավ-սնեց
քնավ-քնեց
3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
Ոսկի տերևը այն է, որ դեղին է ու փայlուն։
Կախարդական անձրև եկավ, և ծառի տերևները դարձան ոսկի տերևներ։
- Կարդա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։
Օրինակ՝ սարսել—դարսել
Սնավ-ծնավ-քնավ, փչելով-ճչելով, միրգ-գիրկ։
Լրացուցիչ աշխատանք
- Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։
- Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր: