Վանկ
Վանկ կոչվում է այն հնչյունը կամ հնչյունախումբը, որը արտասանվում է միանգամից, մեկ շնչով: Առանց ձայնավորի վանկ չի կարող լինել: Բառի մեջ որքան ձայնավոր կա, նույնքան էլ վանկ կա: Մեկ վանկ ունեցող բառը կոչվում է միավանկ: Մեկից ավելի վանկ ունեցող բառը կոչվում է բազմավանկ: Ը հնչյունը շատ բառերում լսվում է, բայց չի գրվում: Այդպիսի բառերը վանկերի բաժանելիս ը հնչյունը դուրս է գալիս թաքստոցից և գրվում է.օրինակ՝ նկար- նը-կար, սանր – սա-նըր…
Վանկը լինում է բաց և փակ:
Ձայնավորով վերջացող կամ միայնձայնավորից բաղկացած վանկը կոչվում է բաց վանկ:
Օրինակ՝ մե-ղու, բա-նա-լի, ա-ռու, ա-պա-կի:
Բաղաձայնով վերջացող վանկը կոչվում է փակ վանկ:
Օրինակ՝ ան-տառ, կար-միր, կար-կուտ:
- Կազմի՛ր երկվանկ բառեր: Օրինակ՝ կարապ, պարան…
| կա | րան, կաչ, հեստ, նիր, քավ, վիճ, հակ, ղին, պիկ, րապ, ղամբ, րագ, շար, թիլ |
| պա | |
| Կակաչ, կաքավ, կավիճ, կաղին, կարապ, կապիկ, կաղամբ, կարագ, կաթիլ։ | |
| Պարան, պահեստ, պանիր, պահակ, պապիկ, պարապ, պաշար։ |
- Գտի՛ր բազմավանկ բառերը ու բաժանի՛ր վանկերի:
Գույն, աշուն, ուսուցիչ, դանակ, գետ, թաշկինակ, այգեպան, փայտ, երեխաներ, բանջարեղեն, օտարական, հողագործ, օդաչու, գարնանային, հեռախոս, բանալի:
Ա-շուն, ու-սու-ցիչ, դա-նակ, թաշ-կի-նակ, այ-գե-պան, ե-րե-խա-ներ, բան-ջա-րե-ղեն, հո-ղա-գոր, օ-դա-չու, գար-նա-նա-յին, հե-ռա-խոս, բա-նա-լի։
- Կազմի՛ր եռավանկ բառեր:
| Ա, թի, մա, ժա, նա, ծի | ծեռ, նու, րա, պաս, թեռ, պա | վեն, գիլ, նիկ, նակ, շակ տակ |
Արագիլ,
Ծիծեռնակ ծի-ծեռ-նակ, նապաստակ նա-պաս-տակ, թիթեռնիկ թի-թեռ-նիկ, ժապավեն ժա-պա-վեն, ապավեն ա-պա-վեն, մա-նու-շակ
4. Բաժանի՛ր վանկերի թաքնված ը ունեցող բառերը:
վրան, խնդիր, կրակ, գլուխ, քաղցր, խնձոր, բարձր, շրջան, թխվածք, մթնել, պտույտ, մանր, վագր, նվեր, չմուշկ, փոքր, թմբուկ, թռչուն:
Վը-րան, խըն-դիր, կը-րակ, գը-լուխ, խըն-ձոր, բար-ձըր, շըր-ջան, թըխ-վածք, մըթ-նել, պը-տույտ, մա-նըր, վա-գըր, նը-վեր, չը-մուշկ, փո-քըր, թըմ-բուկ, թըռ-չուն։
5. Վանկատի՛ր բառերը: Առանձնացրո՛ւ միայն բաց վանկ, փակ վանկ ունեցող բառերը:
աշուն, թագուհի, աղավնի, խեցի, մոլորակ, անտառ, թմբուկ, թռչուն, ընկույզ:
Բաց վանկեր ունեցող բառեր —Թա-գու-հի, ա-ղավ-նի, խե-ցի։
Փակ վանկեր ունեցող բառեր —Ա-շուն, մո-լո-րակ, ան-տառ, թմ-բուկ, թռ-չուն, ըն-կույզ։