September 24

4-6-րդ դասարաններ, 09․2025

Մայրենիի ֆլեշմոբ

При отправке этой формы она не будет автоматически собирать такие сведения, как имя и адрес электронной почты, если вы не предоставите ее самостоятельно.

Обязательно

1

Անուն, ազգանուն

Դանիել Վարդանյան

2

Դպրոց, դասարան

Հարավային դպրոց-պարտեզ, 5.3դասարան

3

Բառերը դասավորի՛ր այբբենական կարգով․

  սար, սինձ, սեպտեմբեր, սուտլիկ, սողուն, ստվարաթուղթ

Սար, սեպտեմբեր, սինձ, սողուն, ստվարաթուղթ, սուտլիք։

4

Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛րթե ինչ սկզբունքով ես ընտրել ավելորդ բառը․ 

արշալույս, արևածագ, վաղորդայն, վերջալույս, այգաբաց, առավոտ, լուսաբաց

Վերջալույս
Միայն վերջալույսն է, որ արևածագի հետ չի կապված։

5

 Տրված բառերից երկուսը հոգնակի թվում «եր» կամ «ներ» վերջավորություն չեն ստանում։ Նշի՛ր այդ բառերը։
վարդ

հարս

մարդ

զարդ

կին

ընկեր

6

 Նշված բառերից երկուսում «իկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:

սիրունիկ

ճուտիկ

կապիկ

քույրիկ

մայրիկ

գեղեցիկ

7

 Հայերենի այբուբենի թվային արժեքից օգտվելով՝  պարզի՛ր, թե որ տարբերակն է համապատասխանում «աշուն» բառին․ 
1, 400, 7000, 500

2, 5, 5000, 9000

1, 500, 7000, 400

8

Եթե լուծես գաղտնագիրըկստանաս աշնանային մրգերի անուններ:  Օգնություն՝ Գաղտնագիրը գտնելու,  կարդալու համար պետք է հիշելոր հայերենի այբուբենի յուրաքանչյուր տառ ունի իր անունը։

Տյունայբնուձա, խեայբղատողատ, սեեչրեկենևինիլյուն

Տանձ, Խաղող, Սերկևիլ

9

 Պատումով կամ տեսանյութով ներկայացրո՛ւգովազդի՛ր ամառային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենասիրելի գիրքըխորհո՛ւրդ տուր ընկերներիդ կարդալ այնԱշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդհղումն էլ՝ պատասխանի դաշտում:

10

Կարդա՛ լավաշի մասին։ Տեքստում նախադասություններից մեկն ավելորդ է։ Գտի՛ր այդ նախադասությունը և դո՛ւրս գրիր։

Հացն իր զորությամբ դարեր շարունակ եղել է հայերի հավատարիմ ուղեկիցը: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում: Եկեք հասկանանք, թե որտեղից է առաջացել հացի «լավաշ» անվանումը: Լավաշը հայկական բառ է, որն առաջացել է հենց այն պատրաստելու գործընթացից: Խմորը գրտնակելուց հետո այն լավ քաշել և բացել են: Այստեղից էլ առաջացել է լավ քաշած, լավ քաշ, իսկ հետո էլ արդեն լավաշ անվանումը: Ըստ ավանդության հաց թխելու արարողությունը կատարվում էր վաղ առավոտյան, իսկ կրակը թոնրում վառվում էր դեռ արևածագին: Իսկ հաց թխելու գործընթացն ուղեկցվում էր բարի լույսի օրհնանքներով և աղոթքներով: Հնում լավաշը թխել են տոնից տոն և մեծ քանակությամբ: Այս գործընթացը հաճախ տևել է մեկ կամ անգամ երկու օր: Եղել են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ և որոնց միջոցով գովերգել են լավաշի  համը: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից․ այն արտասովոր համ ունի,  քաղցր է ու հյութեղ:
Հնում լավաշը պատերազմների ժամանակ հանդիսացել է զինվորների ուղեկիցն ու պաշտպանը: Մայրերն իրենց ձեռքով թխում էին լավաշը, չորացնում այն և դնում զինվորի ուսապարկի մեջ: Իր երկար պահպանության շնորհիվ այն զինվորներին փրկում էր սովից: Հայերը նաև սովորություն են ունեցել նորահարսի ուսին լավաշ գցելու, ինչի միջոցով ակնկալել են, որ հարսն այդ օջախի հացը կավելացնի: Հայկական ավանդական հարսանիքներում այս սովորությունը պահպանվել է մինչ օրս: Հայերը հավատում էին, որ լավաշը պաշտպանում էր նաև չար աչքից և բացի նորապսակների ուսին գցելուց, այն նաև գցում էին նորածնի վրա:

Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից․ այն արտասովոր համ ունի,  քաղցր է ու հյութեղ:

11

 «Բանիմացիա»  ուսուցողական մուլտֆիլմերի շարքից դիտի՛ր «Հերոս արքան»  մուլտֆիլմը։ Գրի՛ր՝ ի՞նչ գիտեիր, ի՞նչ նոր բան իմացար-սովորեցիր, մուլտֆիլմի ո՞ր հատվածն ամենաշատը հավանեցիր։ Մուլտֆիլմից դո՛ւրս բեր 8-10 հատուկ անուն(մեծատառով գրվող բառեր՝ մարդկանց, քաղաքների, պետությունների, գետերի, լճերի, ծովերի և այլ անուններ)։ 

https://youtube.com/watch?v=al_n2HnqKcM%3Fmodestbranding%3D1%26rel%3D0

Ինձ ամեն ինչ նոր էր ու շատ հետաքրքիր։ Բոլոր հատվածները դուր եկան։
Արաքս, Արտաշես, Մեծ Հայք, Վան, Հայկ, Հիսուս, Հանիբալ, Կարթագեն, Արտաշատ,

12

Կազմի՛ր ֆլեշմոբյան մեկ հետաքրքիր առաջադրանք։

Աշուն բառով կազմի աքրոստիկոս։

September 24

Բազմապատկման հաշվեկանոնը,5-րդ դասարան

Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ, եռանիշ և քառանիշ թվերով

Թիվը  երկնիշ  թվով՝ բազմապատկելիս  սյունակաձև  գրելու  դեպքում  նախ այն  բազմապատկում   ենք  միավորով,  արդյունքը գրում ենք գծից ներքև 1-ին տողում, ապա  տասնավորով, որի  արդյունքը  գրում ենք  երկրոդ տողում  1 նիշ խորքից, և արդյունքները գումարում ենք այնպես,  ինչպես  այս  օրինակներում՝

      
 .456 
   65 
+2280 
2736  
29640 
      
      

Այժմ  փորձենք   հասկանալ, թե  ինչպես   բազմանիշ   թիվը  բազմապատկենք  եռանիշ  թվով։

Թիվը  եռանիշ  թվով   բազմապատկելիս  սյունակաձև  գրելու դեպքում  նախ այն բազմապատկում ենք միավորով, արդյունքը գրում ենք գծից ներքև 1-ին տողում, ապա տասնավորով, որի  արդյունքը  գրում ենք  երկրոդ տողում  1 նիշ խորքից, հետո հարյուրավորով, որի արդյունքը գրում ենք երրորդ տողում 2 նիշ  խորքից և արդյունքները գումարում ենք այնպես, ինչպես օրինակում՝

Օրինակ՝

        
 .5462  
   123  
+16386  
10924   
5462    
671826  
        

Այժմ  փորձենք   հասկանալ, թե  ինչպես   բազմանիշ   թիվը   բազմապատկենք  քառանիշ  թվով։

Թիվը  քառանիշ  թվով   բազմապատկելիս  սյունակաձև  գրելու դեպքում  նախ այն բազմապատկում ենք միավորով, արդյունքը գրում ենք գծից ներքև 1-ին տողում, ապա տասնավորով, որի  արդյունքը  գրում ենք  երկրոդ տողում  1 նիշ խորքից, հետո հարյուրավորով, որի արդյունքը գրում ենք երրորդ տողում 2 նիշ  խորքից, հետո  հազարավորով, որի արդյունքը գրում ենք 4-րդ տողում 3 նիշ  խորքից,  և արդյունքները գումարում ենք այնպես, ինչպես օրինակում՝

Օրինակ՝

                
         .5462  
          2123  
         16386  
     +  10924   
        5462    
      10924     
      11595826  

Առաջադրանքներ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝

3,264·18=58,752

          
      3 
     x   
     2 6 112 
      
    585 
          
          
          
          
          
          

15,024·29=435,696

          
   4  
  x     
  26  
  8   
    
          
          
          
          
          
          

32,689·128=4,184,192

          
     
    x  1 
    
     
  3   
  2 
          
          
          
          
          

6,234·108=673,272

          
    4  
    x  
     
      
      
    
          
          
          
          
          

3,089·209=645,601

          
      
      
   701  
  68    
  51  
          
          
          
          
          
          

2,508·230=576,840

          
    8  
       
   40  
  6    
  0  
          
          
          
          
          
          

2,516·1,234=3,104,744

         
    6 
    
    
   8  
  2   
 6    
 31044 
         
         
         
         

1,865·1,023=1,907,895

          
      
     
      
      
 1     
 19079  
          
          
          
          
          

16,985·1,024=17,392,640

          
    5 
    x 
    4 
    3  
   
 6 
          
          
          
          
          

28,965·1,005=29,109,825

          
    5 
      
    
  2 8    
  2 
          
          
          
          
          
          
September 24

Կարդում ենք Սահյան

Published by

anipanyan

on

19.09.2025

Վարժ և գեղեցիկ կարդա Սահյանի Անձրև բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները։

Անձրև

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, — 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

Առաջադրանքներ

-Գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Սարսուռ—Դող
Տագնապ—Ահազանգ
Քարայր—Քարանձավ
Ամփոձել—Կրկնել
Շախվել—Մշուշվել
Շանթ—Կայծակ
Արյունաքամ—երբ որ արյունը դուրս է գալիս գնում է։

-Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գոյականները, այդ գոյականները գործածելով՝ գրի՛ր պատմություն աշնան մասին։

Ամպ, երկինք, ձոր, օր, տագնապ, առու, ուռի, սառսուռ, հավք, թև, քամի, քարայր, հոնք, աչք, շանթ,

Այսօր երկինքը ամպամած էր, երբ մենք հասաք Սյունիք։ Սյունիքի մարզը հարուստ է ձորերով, քարայրներով և ժայռերով։ Որոշեցինք կածանով իջնել ձոր։ Ձորում քչքչալով առու էր հոսում որի ափին կանգնած էր միայնակ լացող ուռենին։ Մի փոքր այնկողմ, մի շատ խորորդհավոր քարայր կար։ Մենք առաջացանք դեպի խորքը և անբացատրելի մի տագնապ սառսուռ առաջացրեց մեր մեջ։ Կարծես կտրվեցինք իրական աշխարհից և չգիտես ինչու վախեցանք բարձրաձայն խոսելուց ու աչքով-հոնքով իրար նշան արեցինք դուրս գալ քարանձավից։ Երեվի թե անցել էր կես ժամ ու մենք չեինք էլ կռահում, թե դրսում ինչպիսի քամի էր սկսվել և երբ դուրս էինք գալիս քարայրից ափշահար քարացանք, երբ տեսանք, թե ինչպես դիմացի ժայռին կանգնած վիթխարի ծառը շանթահար կիսվեց մեջտեղից։ Շուրջը այնքան մռայլ էր, որ կարծես ուրիշ աշխարհ լիներ, ուր նույնիսկ հավքն իր թևով չեր թռչի։ Կարծես կախարդանքի մեջ լինեինք, բայց կարճ ժամանակ անց երկինքը բացվեց և մենք շարունակեցինք հիանալ մեր Սյունիք աշախարհով։