Բառակազմություն
Բառերի տեսակներն ըստ կազմության
Գիտենք չէ՞, որ ծառերն ունեն արմատներ և ճյուղեր: Բառերն էլ ունեն արմատներ և ճյուղեր՝ այ, այսպես.

Նկարին նայելով տեսնում ենք, որ արև արմատից ստացվում է արևային, արևելք, արևաշող, արևոտ բառերը:
Արմատը բառի այն մասն է, որը ցույց է տալիս նրա հիմնական իմաստը և բաղադրիչների չի բաժանվում::
Արմատների զգալի մասը կարող է գործածվել որպես բառ: Օրինակ՝ կրակ, գիր, լույս, սուր, կարճ, տուն:
Սակայն կան արմատներ, որոնք չեն կարող գործածվել որպես առանձին բառեր:
Օրինակ՝ բնակ +արան, ելի, իչ, ություն
խոս + ք, ուն, ել
հաղթ + անակ, ել, ական
կամ + ք
միտ + ք
կարդ + ալ
Բառի մեջ արմատը կարող է հնչյունափոխվել: Օրինակ՝ ջուր — ջրային, ջրափոս:
Միայն արմատից կազմված բառը կոչվում է պարզ բառ:
Այն մասնիկը, որը ավելանալով բառին փոփոխում է նրա իմաստը և նոր բառ է կազմում, կոչվում է ածանց: Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր: Բառի սկզբից ավելացող ածանցը կոչվում է նախածանց, իսկ բառի վերջից ավելացող ածանցը՝ վերջածանց:
Հայերենի վերջածանցները չափազանց շատ են՝ ակ, իկ, ուկ, ական, ային, ավոր, անոց, արան, եղեն, ենի, իչ, յա, ե, ոտ, որդ, ուհի, ություն և այլն:
Նախածանցները շատ ավելի քիչ են՝ ան, ապ, դժ, տ, չ, արտ, հակ, համ, մակ, նախ, ներ, ստոր, վեր, տար, փոխ և այլն:
Առաջադրանքներ
- Գտի՛ր բառերի արմատները:
դասարան –դաս
լայնություն –լայն
անսխալ –սխալ
տոնական –տոն
փայտե –փայտ
լողորդ –լող
տանձենի –տանձ
ամանեղեն –աման
ուրախություն –ուրախ
ձմեռային –ձմեռ
մետաղյա –մետաղ
անվճար –վճար
բալենի –բալ
թագավոր –թագ
գետակ –գետ
բառարան –բառ
թիթեղյա –թիթեղ
գիշերային –գիշեր
ճանապարհորդ –ճաբապար
2. Գտի՛ր թաքնված արմատները:
փշոտ –ու, փուշ
խմբակ –ու, խումբ
թունավոր –յ, թույն
մրգեղեն –ի, միրգ
շնիկ –ու, շուն
ընկուզենի –յ, ընկույզ
բժշկական –ի, բժիշկ
ծաղկանոց –ի, ծաղիկ
կռվարար –ի, կռիվ
մոխրոտ –ի, մոխիր
տնակ –ու, տուն
թթենի –ու, թութ
մթություն –ուև, մութ
մանկություն –ու, մանու
3. Առանձնացրո՛ւ պարզ բառերը:
Աստղիկ, ծաղիկ, նամակ, նավակ, դահուկ, փափուկ, անտառ, բադիկ, անխելք, աղջիկ, հայրիկ, բամբակ, բաժակ, անուն, անվախ:
4. Բառերին ավելացրո՛ւ ուհի ածանցը:
Թագ, պար, կախարդ, գեղեցիկ, ընկեր, բժիշկ, ուսանող, դերասան, երգիչ, ուսուցիչ, իշխան, հարևան, նկարիչ, բանաստեղծ:
Թագ—թագոիհի
Պար—պարուհի
Կախարդ—կախարդուհի
Գեղեցիկ—գեղեցկուհի
Ընկեր—ընկերուհի
Բժիշկ—բժշկուհի
Ուսանող—ուսաողուհի
Դերասան— դերասանուհի
Երգիչ—երգչուհի
Ուսուցիչ—ուսուցչուհի
Իշխան—իշխանուհի
Հարևան— հարևանուհի
Նկարիչ— նկարչուհի
Բանաստեղծ—բանաստեղծուհի
5. Բառերին ավելացրո՛ւ ենի ածանցը:
Բալ, տանձ, ընկույզ, խնձոր, փշատ, սալոր, թութ, դեղձ, նուշ, մասուր, թուզ, կեռաս:
Բալենի, տանձենի, ընկույզենի, խնձորենի, փշատենի, սալորենի, թթենի, դեղձենի, նշենի, մասուրենի, թուզենի, կեռասենի:
6. Կցի՛ր բառերին համապատասխան ածանցները՝ ակ, իկ կամ ուկ:
Այծ, թև, արջ, դուռ, հավ, ձուկ, ծով, դույլ, ճուտ, ձի, ծիտ, ձոր, արև, մայր, առու, բլուր, պապ, ուլ, տուն:
Այծիկ, թևիկ, արջուկ, դռնակ, հավիկ, ձկնիկ, ծովակ, դույլիկ, ճուտիկ, ձիուկ, ծիտիկ, ձորակ, արևիկ, մայրիկ, առվակ, բլուրիկ, պապիկ, ուլիկ, տունիկ։
Դիտի՛ր այս տեսանյութը: