Կատարի՛ր առաջադրանքները․
- Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):
Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
Միասին գրություն
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
Հարադիր գրություն
2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:
65, 48, 107, 93, 6087, 4321, 786
Վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութուոնյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց
3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
Ինը քսանից տասնմեկով է փոքր:
Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
Ինն ինչի՞ց է մեծ:
Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
Տատս իննսունմեկ տարեկան է:
4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։
«Ինը» թվականի գրությունը հայերենում կախված է նրանից, թե ինչ հնչյունով է սկսվում հաջորդ բառը.
- Ինն (երկու «ն»-ով). Գրվում է, երբ հաջորդ բառը սկսվում է ձայնավորով։
- Օրինակ՝ ինն ամիս, ինն անգամ, ինն աշակերտ:
- Ինը (մեկ «ն»-ով). Գրվում է, երբ հաջորդ բառը սկսվում է բաղաձայնով կամ բառը կանգնած է նախադասության վերջում։
- Օրինակ՝ ինը տարի, ինը գիրք, ես ունեմ ինը:
Կարևոր է հիշել. «Իննը» ձևը սխալ է։
Հավելյալ տեղեկություն՝ «Իննսուն» (90) բառը միշտ գրվում է երկու «ն»-ով։