January 31

ԾՂՐԻԴԸ

Ճըռռ՜՜․․․ ճըռռ՜՜․․․ ճըռռ՜՜․․․Հանդի կամ դաշտի ծղրիդն է՝ իր անթիվ ու անհամար ընկերներով։ Նրա մելամաղձոտ ճռռոցը ամառվան երեկոները միալար հնչում է գյուղական խաղաղ տան անկյունից։ Դուրեկան թախիծ է բերում մարդու հոգուն։ Սա տան ծղրիդն է։ Ապրում է տաք անկյուններում, սովորաբար բուխարու կողքին կամ վառարանի ետևը, մի որևէ փոքրիկ ճեղքում։ Գիշերները իր թաքստոցից դուրս է գալիս, հացի, պանրի և ուրիշ ուտելիքի փշրանքներ է որոնում, դրանով ապրում ողջ տարին։ Բախտ է այսպիսի երգիչ ունենալ տանը։ Հին հույները ծղրիդներին դնում էին փոքրիկ վանդակները ու կախում լուսամուտների շրջանակներին, որ երգեն։ Օրական մի թերթ սալաթ ստանալով, գերության հետ հաշտվում են ծղրիդներն ու երգում։ Մի մեծ միջատագետ, որ և մեծ բանաստեղծ է միաժամանակ, ասում է՝ ես ծղրիդին հաճույքով կդնեի գարնան վերածնության երգիչների գլուխը։ Միջատ սոխակը քիչ է մնում խլի թռչուն սոխակի փառքը։  Հենց սա է գործիքը, որ թևին քսելով ձեն է հանում ու նվագում ծղրիդը։ Սրա հետ միասին, եթե նվագելիս թևերը բարձրացնում է, ձենը ազատ ու լիահնչյուն տարածվում է, իսկ եթե թևերն իջեցնում է, կպցնում է մարմնին, թևի ձենը խլանում է, ինչպես եթե մատդ սեղմես զրնգող ամանին, ձենը խլանա։ Նրան գտնելու համար պիտի գտնեք նրա բունը։ Գրեթե միշտ իր բնումն է կամ բնի առաջը ու չի հեռանում։ Բնից դուրս հանած նրա սև գլուխը․ դեսուդեն է շարժում երկար շոշափուկները, որ մենք բեղեր ենք ասում։ Հայտնի միջատագետների ասելով, ծղրիդի տունը թե մաքրության, թե գեղեցկության և թե առողջապահության կողմից ավելի լավն է ու հարմար, քան մարդկանցից շատ-շատերի տները։ Տեղն ընտրում է մի կանաչ տեղ՝ արևոտ, դիրքը գեղեցիկ։ Բնի մուտքի վրա սովորաբար կախված է լինում մի փունջ խոտ կամ ծաղիկ, որ դուռը ծածկի չար աչքերից, համ հովանի լինի շոգի դեմ։ Մուտքի առաջ փոքրիկ ավլած բակը։ Ինչպես մուտքը, այնպես էլ ներսը՝ սենյակը, պարզ, մաքուր ու չոր։ Իսկ ներսի սենյակի պատերը կոկ ու հղկած, դեռ սենյակում էլ պահարան։ Ու միշտ էլ, քանի կենդանի է ու ապրում է իր բնում, աշխատում է ավելի ու ավելի գեղեցկացնի, կատարելագործի։ Եվ իր ցեղակից ուղղաթևների մեջ մենակ ինքն է, որ այսպես բուն է շինում իր համար։ Բակ, նախասենյակ, սենյակ, պահարան։ Ինքը հիանալի նվագում է, տուն է շինում․ ինչո՞վ է մարդուց պակաս։ Ինչպես բոլոր արտիստ մարդիկ, ծղրիդն էլ ատում է ամբոխը և սիրում է մենակությունը։ Մենակ ապրում է իր գեղեցիկ տանը և շատ ծույլ է, ինչպես առհասարակ երգիչները։ Մայիսը գալիս է թե չէ՝ տուն ու տեղը սարքում է թե չէ, սկսում է երգել։ Եվ միշտ իր շեմքում։ Իրիկնապահերին դուրս է գալիս վերջալույսի դիմաց կամ խաղաղ լուսնյակ գիշերները լուսնի լուսի տակ, իր մաքուր շեմքում նվագում կամ, ինչպես ընդունված է ասել, երգում – ճը՜ռռ․․․ ճը՜ռռ․․․Սկզբում երգում է իրեն համար, փառաբանում է գարնան գիշերների գեղեցկությունը, նոր կյանքի քաղցրությունը։ Մի քիչ հետո սկսում է սեր երգել ու քնքշալով կանչել իր գրկից հարևանուհուն։ Գալիս է, գգվում են իրար, սիրում են իրար, ապրում միասին են իրենց կյանքը։ Բայց շատ կարճատև ու դժբախտ է լինում նրանց բարեկամությունը։ Մի տասը տեսակցությունից հետո հաճախ մեռնում է երգիչը։ Պատահում է, որ իր նախկին ընկերուհին է վրան հարձակվում, ծեծում, ծվատում, ուտում, դեն շպրտելով անբախտ երգչի ջութակը։ Եթե կերպարանափոխության շրջանում պատահում է, որ ծղրիդը կորցնի իր մարմնի որևէ մասը, նորից պոկված անդամը դուրս է գալի, ինչպես բույսի կտրած ճյուղը դուրս գա։ Տան ծղրիդը իր ապահով տեղը սովորաբար երկար է ապրում։ Թշնամիներ շատ ունի: Հասնում են աշնան ցրտերը։ Հոկտեմբերյան մի ցուրտ օր էլ, վերջին անգամ իր շեմքի առաջ, աշնան սառը վերջալուսի դեմ, երգում է ծղրիդն իր վերջին երգն ու քնում հավերժ քնով։

Բայց ով գիտի, մի՞թե չի կարող պատահել, որ բացի բնազդից ուրիշ ընդունակություն էլ ունենա մեր փոքրիկ երգիչը, օրինակ՝ գիտակցություն, դատողություն։ Հեշտ կարող է պատահել, որ էդպես լինի, թեև ինքը՝ բնազդն, արդեն շատ մեծ բան է և շատ կենդանիների մեջ ավելի է զարգացած, քան թե մարդու մեջ։ Ծղրիդը գիտի հոգ տանել իր ապագա սերունդի համար, ապահովում է նրա ծնունդն ու ապրուստը, և նոր գարունքին հայտնվում են նրա ձագերը։ Նորելուկ ձագերը ձվից դուրս գալուց հետո իրենց կաշին ու կերպարանքը փոխում ենև դառնում կատարյալ ծղրիդներ։ Անմիջապես իրենց բնակարանի հոգսն են քաշում, իրար հետ կռվում են ծնողական օջախին տիրելու համար, մեկը կռվում մեռնում է, մեկը տիրում է, մյուսները գնում են, իրենց աշխատանքով նոր բնակարան են շինում, և դարձյալ նույն կապույտ, ժպտուն երկնքի տակ, նոր ծաղկոտ դաշտերի մեջ, խնդալով շարունակվում է նույն կյանքն ու նույն երգը՝ ճը՜՜ռռ․․․ ճը՜՜ռռ․․․

Կարծես թե ոչինչ չի փոխվել։

Առաջադրանքներ
1.Ինչպիսի՞ կենդանի է ծղրիդը և որտեղ է նա ապրում։
Սա տան ծղրիդն է, նա միջատ է։ Ապրում է տաք անկյուններում, սովորաբար բուխարու կողքին կամ վառարանի ետևը, մի որևէ փոքրիկ ճեղքում։
2.Ինչո՞ւ ծղրիդը դժվարության մեջ ընկավ ձմռանը։
Որովհետև շատ թշնամիներ ուներ։
3.Ո՞ւմ դիմեց ծղրիդը օգնության համար։ Ինչպե՞ս վերաբերվեցին նրան մյուս կենդանիները։
Նա իր հույսը դրել էր իր վրա։
4.Ի՞նչ սովորեցնում այս պատմությունը։
Որ ամեն մեկը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր տունը։
5.Քո կարծիքով՝ ծղրիդը ճիշտ վարվե՞ց, թե՞ ոչ։ Ինչո՞ւ։

???
6.Եթե դու լինեիր ծղրիդի տեղը, ի՞նչ կանեիր։

???
7.Ինչպիսի՞ մարդու է նման ծղրիդը իրական կյանքում։

Կոկիկ մարդուն։

January 31

Իմ կենսագրությունը

Ես՝ Դանիել Ալեքսանդրի Վարդանյանս, ծնվել եմ 2015թ․ օգոստոսի 15-ին Արցախի Ստեփանակերտ քաղաքում։ Հայրիկս կաշեգործ է իսկ Մայրիկս ջութակահարուհի։ Ունեմ քույր և եղբայր։ Առաջին դասարանի կրթությունս ստացել եմ Ստեփանակերտի համար-8 դպրոցում։ Առաջին ուսուցչուհիս եղել է Ծովինար Ավանեսյանը, ում որ ես շատ էի սիրում։ Հիմա բնակվում եմ Երևանում։ Ըստ այմն երկրորդ դասարանից սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում , որտեղ բացի գիտելիքները սովորում եմ ազգրագական պարեր, երգեր, մասնակցում եմ ժամերգությունների և ունենում շատ հիշարժան ճամփորդություններ։

January 31

Վարժություններ

Գումարում

8/9 + 7/27 = 24/27 + 7/27 = 31/27
7/8 + 9/24 = 21/24 + 9/24 = 30/24
9/11 + 7/55 = 45/55 + 7/55 = 52/55

Հանում
5/6 – 3/4 = 10/12 – 9/12 = 1/12
9/6 – 6/12 = 18/12 – 6/12 = 12/12 = 1
5/11 – 7/22 = 10/22 – 7/22 = 3/22

Բաժանում
8/9 : 24/27 = 8/9 x 27/24 = 1/1 x 3/3 = 3/3 = 1
7/6 : 21/30 = 7/6 x 30/21 = 1/1 x 5/3 = 5/3 = 1.2/3
4/5 : 160/150 = 4/5 x 150/160 = 1/1 x 30/40 = 3/4
Բազմապատկում
5/9 x 2/3 = 10/21
6/7 x 4/9 = 24/63 = 8/21
11/13 x 3/5 = 33/65

January 31

«Подарок белого кота»

«Два» по информатике – страшно обидная вещь, тем более что я этот предмет люблю и знаю его неплохо, но «два» по информатике сегодня – настоящая трагедия. Послезавтра у меня день рождения, и родители обещали планшет подарить. Теперь – вместо планшета – будут мамины слёзы». С этими мыслями гулял  я по парку – и увидел старушку. Сидела она на скамейке, вязала шарф, а рядом с ней лежал огромный белый кот. И этот кот посмотрел на меня и сказал:
– Понимаю…
Я чуть не упал: говорящий кот, как в мультфильме! Старушка улыбнулась:
– Не бойся, бездельник! Садись и расскажи про свою беду.
– Как вы узнали, что у меня беда? – спросил я, садясь со старушкой рядом.
– Так у тебя же всё на лице написано! Двойку получил? По математике?
– Нет! По информатике!
– А ты родителям не говори!


– Не могу: они мои оценки на сайте школы могут посмотреть…
– Ненавижу компьютеры и Интернет, –  сказала старушка. – Тридцать лет назад, когда компьютеры только ещё появлялись, была у меня счастливая семья. Мы вечерами вместе садились за стол, говорили обо всём на свете, играли в шахматы, муж и сын помогали мне мыть посуду… А потом компьютеры вошли в каждый дом. Все в семье  общались друг с другом через интернет… Я видела их лица, только когда они вставали поесть….. Но глаза их были пустыми… Мы и сейчас так живём: они – каждый со своим компьютером, а я – одна у экрана телевизора. Но я хочу положить этому конец! Я ничего не знаю о компьютерах, но я – волшебница. Настоящая добрая волшебница. Я долго колдовала – и создала вирус, который уничтожит Интернет! А значит, родители ничего не узнают про двойку. Но мне нужна твоя помощь. Нужно, чтобы ты запустил вирус в компьютер – через какую-нибудь социальную сеть.
– Нет проблем! – обрадовался я, достал из кармана смартфон, вышел в Интернет – и зашёл на фейсбук.
И спросил старушку:
– Теперь что делать?
– Обнови аккаунт, – сказала она. – Напиши два слова: «БЕЛЫЙ КОТ».
Так я и сделал.
И огромный белый кот, сидевший рядом с нами, вдруг уменьшился до размера мышки, прыгнул в мой смартфон, пробежал картинкой по страничке – и исчез…
Старушка захохотала, схватила своё вязание и убежала. А на экране смартфона появилась надпись: «Нет доступа к сети». Я пошёл домой.
Папа безнадёжно нажимал клавиши на своём ноутбуке:
– Только собирался посмотреть твои оценки на сайте школы – Интернет отключили… Ну как нарочно!
Вскоре по телевизору сообщили, что Интернета нет на всей планете: его уничтожил вирус под названием «Белый кот».
– Ну что же, – сказала мама, разливая чай, – значит, планшет покупать мы тебе не будем. Какой в нём смысл, если больше нет Интернета?
И тут я понял, что наделал, и испугался…
– Вставай, Коленька! – сказала мама ласково. – С днём рождения…
Какое счастье! Вирус – это был сон!
– Вот твой подарок, бездельник! – папа вручил мне планшет. – Хотя, конечно, не стоило дарить тебе эту вещь… Есть информация, что у тебя за контрольную по любимому предмету всего только четыре…
– Не сиди за планшетом целыми днями, – попросила мама. – А то у вас, дорогие мои, после всех этих гаджетов глаза пустыми становятся…
Я вздрогнул. И отложил подарок в сторону, даже не развернув его. И сказал:
– Сегодня, в честь дня своего рождения, я к планшету этому не прикоснусь, компьютер не открою, и даже через смартфон в Интернет выходить не буду! Лучше мы с папой в шахматы поиграем… И поможем маме помыть посуду!

Ответьте  на вопросы:

1. Коля считает информатику…

А) интересным предметом.

Б) страшным предметом.

В) скучным предметом.

2.Старушка хотела…

А) помочь Коле получить подарок.

Б) решить проблемы своей семьи.

В) навредить человечеству.

3. Старушка ненавидела Интернет, потому что…

А) он отнимал много времени.

Б) на него приходилось тратить много денег.

В) он отнял у неё близких.

4. Старушка создала вирус при помощи…

А) колдовства.

Б) Коли.

В) опытных программистов.

5. Вирус «Белый кот» оказался…

А) шуткой.

Б) сном.

В) мультфильмом.

6.  Коля решил в день своего рождения не прикасаться к планшету, потому что…

А) он вспомнил свой удивительный сон.

Б) он решил сначала поставить антивирусную программу.

В) Интернет уничтожил вирус.

7. Так у тебя же всё на лице написано».

А) Все твои мысли и чувства отражаются на лице.

Б) Ты испачкал лицо авторучкой или фломастером.

В) Ты притворяешься.

8. Но глаза их были пустыми».

А) Они хорошо скрывали свои чувства.

Б) Они были ко всему равнодушны.

В) В глазах не было слёз.