Նախագիծ
Աշնանային ամենամյա 20-րդ հավաք․Կոմիտասյան օրեր
Կոմիտասյան օրերը 5-6րդ դասարաններում
- Տեղեկություններ Սահյանի ևԿոմիտասի կյանքից. ո՞վ է Կոմիտասը, ի՞նչ գիտեք նրա մասին
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և [[Ակսել Բակուն ց]]ը։ Նա անձամբ չէր տեսել Ակսել Բակունցին։1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937–1938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938–1941) որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.
Պատերազմից հետո աշխատել է «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965)։ 1965–1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։
Նրա մասին արտահայտվել է Հրանտ Մաթևոսյանը, Վահագն Դավթյանը, Կայսին Կուլիևը (բալկար բանաստեղծ), Ալլա Մանչերկոն ( ռուս քննադատ), Լև Օզերովը ( ռուս բանաստեղծ)։
Մահացել է 1993 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
- Ծանոթացում Կոմիտասի բանաստեղծություններին․ գեղարվեստական պատկերները Կոմիտասի բանաստեղծություններում․ կարդում ենք Կոմիտաս
Ես եմ
Ես քու սերն եմ,
Սիրուդ ջերն եմ,
Մենավոր.
Ես եմ քո կին,
Դու՝ իմ հոգին
Հենավոր։
Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,
Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։
Շունչդ առա կուռ ծոցերով՝
Գրիչ դառա հուր բոցերով։
Բոլոր բանասնեղծություններից ես ընտրեցի այս մեկը որովհետև այն ինձ շատ դուր եկավ։
Ի՞նչ մտքեր ծնվեցին բանաստեղծությունը կարդալիս:
Բանասնեղծությունը սիրո, քնքշության, մասին էր։
Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:
Կոմիտասի սերը։
- Բանաստեղծությունների բերանացի ուսուցում, տարածում https://youtube.com/shorts/gAFlr08NijY?si=3JeTn6iUnet1izXl
- ․ ընթերցումներ
- Կոմիտասը ընտանիքում—Քանի որ մայրիկս ու տատիկս երաժիշտներ են մեր տանը շատ հաճախ է հնչում Կոմիտաս։ Մայրիկս նվագում է ջութակ և նրա սիրելի երաժշտությունն է <<Հով Արեք>>, <<Ծիրանի Ծառ>>, <<Ալ Այլուղս>> իսկ տատիկս հաճախ երգում է <<Լորիկ>>։
- կոմիտասյան ֆլեշմոբ
- Կոմիտասի երգերը լսելիս…
Կոմիտասի երգերը լսելիս ես հուզվում եմ։ Իմ ամենասիրելի երգերն են՝
Հայր Մեր
Տեր Ողորմեա
Քաղհան Կանեմ Նուբայրով
Լորիկ
Այլ Այլուղս
- Ստեղծագործական աշխատանք՝ «Կոմիտասյան երաժշտությունն իմ կյանքում», « Երաժշտությունն իմ կյանքում»ստեղծագործական-վերլուծական աշխատանք. Ի՞նչ երաժշտություն եմ նախընտրում, ինչո՞ւ եմ հենց դա նախընտրում:
Ես տարբեր երաժշտություն եմ լսում և ինձ դուր է գալիս դասական և ջազզ երաժշտություն և ես այդքան չեմ սիրում ռոք երաժշտությունը։
Ես լսում եմ դարբեր տեսակի երաժշտություն, սիրում եմ հանգիստ և արագ երաժշտություն, սիրում եմ պարային երաժշտության տակ պարել և ուրախանալ, լսում եմ տարբեր լեզուներով երգեր, ես շատ եմ սիրում երբ մենք ճամփորդությունների ժամանակ երքում ենք տարբեր երգեր հատկապես երբ այցելում ենք վանքեր ու երգում ենք Կոմիտաս, Հայր մեր, Տեր ողորմեա։
Մեր տանը միշտ հնչում է երաժշտություն ու շատ տարբեր ոճերի։ Ես այդան շատ չեմ սիրում ռոք երաժշտություն, այն շատ աղմկոտ ու գժական է։
Բովանդակությունը՝
Կոմիտասի մասին
Ճանապարհ
Ծառեր, թփեր լեցուն միրգ
Աշուն օր
Բանաստեղծություններ՝ ընտրությամբ
Կոմիտաս
Posted on 30.09.2018 by magnifier4
Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։
Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։
Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։
- Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:
Սարսել—Սոսկալ, սարսափել:
Դարսել—Շարել իրար վրա:
Տարափ—Հորդ անձրև:
- Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:
Աշուն։
- Վերնագրիր բանաստեղծությունը:
Աշուն ծնում է։
- Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:
Աշուն սնավ
Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։
Աշուն քնավ
Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։
Աշուն ծնավ
Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։
- Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:

Ես հավանեցի այս մասը՝
Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։
- Անգիր սովորիր բանաստեղծությունը:
