April 8

Թե ինչպես Ջովանինոն ձեռք տվեց թագավորի քթին

Մի անգամ Անբան Ջովանինոն որոշեց Հռոմ գնալ, որ թագավորի քթին ձեռք տա: Բարեկամները համոզում են նրան.
_ Տե’ս, վտանգավոր է, փորձանքի մեջ կընկնես: Թագավորը կարող է բարկանալ, և դու ինքդ կարող ես սեփական քթից զրկվել, կարող է գլխից էլ զրկվես:


Բայց Ջովանինոն համառ մարդ էր: Ճամփա ընկնելուց առաջ նա որոշեց փորձել, ձեռք տալ հոգևորականի, քաղաքապետի և ոստիկանապետի քթերին:  Նա դա ճարպկորեն և զգույշ արեց, նրանք ոչ մի բան չնկատեցին:
_ Դա դժվար բան չէ,-որոշեց Ջովանինոն և ճամփա ընկավ: Եկավ հարևան քաղաք,  իմացավ՝ որտեղ են ապրում քաղաքապետն ու դատավորը, այցելեց նրանց, դիպավ բոլորի քթերին՝ որին մի մատով, որին՝ երկու: Այդ լուրջ մարդկանց դա այնքան էլ դուր չեկավ իհարկե: Բոլորը մտածում էին, որ Ջովանինոն դաստիարակաված մարդ է և կարող է ամեն ինչի մասին զրուցել: Քաղաքապետը մտքում  ինքն իրեն բարկացավ, բայց համենայնդեպս հարցրեց.
_ Դուք ինչո՞ւ ձեռք տվեցիք իմ քթին:
_ Ի՜նչ եք ասում, պարո’ն քաղաքապետ,-իբր թե զարմացավ Ջովանինոն,-Ձեզ երևի թվացել է: Գուցե ճանճ  կամ մոծակ է եղել:
Քաղաքապետը շուրջը նայեց, ո’չ ճանճ տեսավ, ո’չ մոծակ:  Բայց Ջովանինոն հասցրել էր ծլկել, դեռ դուռն էլ հետևից ծածկել էր: Ջովանինոն մի տետր էր պահում: Նա գրում էր բոլոր այն քթերի մասին, որոնց ինքը ձեռք էր տվել: Դրանք բոլորը շատ կարևոր պաշտոնյա  քթեր էին: Հռոմում քթերի թիվն այնքան արագ էր ավելանում, որ Ջովանինոն ստիպված էր  ավելի հաստ տետր գնել: Եթե անցնես Հռոմի փողոցներով, հաստատ կհանդիպես գոնե մի զույգ Ձերդ գերազանցության, մի քանի նախկին նախարարների, տասնյակ գեներալների: Էլ չեմ խոսում տարբեր նախագահների, Հռոմում նրանք աղքատներից շատ են: Եվ այդ բոլոր պաշտոնավոր քթերը Ջովանինոյի ձեռքի տակ էին: Երբ նա ձեռք էր տալիս դրանց, մարդիկ դա պատիվ էին համարում: Մի պաշտոնյա նույնիսկ իր հպատակներին պատվիրեց այդ սովորութը օրենք դարձնել:
_ Այսուհետ և ընդմիշտ ինձ խոնարհվելու փոխարեն քթիս ձեռք կտաք: Դա ավելի ժամակակից և բարեկիրթ է:
Սկզբում ենթակաները վախվխելով էին ձեռք տալիս իրենց ղեկավարների քթերին: Իսկ ղեկավարները ոգևորում էին, ժպտում նրանց: Եվ սկսվե՜ց… Բոլորը ձեռք էին տալիս, ճմկտում էին, քաշում էին իրենց ղեկավարների քթերը:
Ջովանինոն իհարկե չէր մոռանում, թե ինչի համար է Հռոմ եկել։ Նա պիտի թագավորի քթին ձեռք տար և հարմար առիթի էր սպասում: Եղավ այդպիսի առիթ: Դա թագավորի զբոսանքի օրն էր: Ջովանինոն նկատեց, որ ժամանակա առ ժամանակ ժողովրդի միջից մեկը դուրս է վազում, թռչում է թագավորական կառքի ոտնակին և թագավորին ծրար էր տալիս՝ ինչ-որ խնդրանքով: Թագավորը այն ժպտալով տալիս է իր առաջին նախարարին: Երբ կառքը մոտեցավ Ջովանինոյին, նա թռավ կառքի ոտնակի վրա: Թագավորը բարեհամբույր ժպտում էր  նրան:
_Ձեր թույլտվությամբ,- ասաց Ջովանինոն և ցուցամատով շոյեց թագավորի քթի ծայրը: Թագավորը նույն պահին ձեռքը զարմացած տարավ քթին, ուզում էր մի բան ասել, բայց Ջովանինոն արդեն թռել էր ոտնակից և թաքնվել մարդկանց մեջ: Բոլորը սկսեցին ծափահարել, բոլորը հիացած  ուզում էին նույն բանն անել: Մեկը մյուսի ետևից թռչում էր կառքի ոտնակին, բռնում էր թագավորի քիթը և մի ուժեղ քաշում:
_ Մի՛ անհանգստացեք, Ձերդ պայծառափայլություն: Դա հարգանքի նոր ձև է,- թագավորի ականջին շշնջաց առաջին նախարարը:
Բայց թագավորի ծիծաղը բոլորովին չէր գալիս, որոհետև քիթը ուռել էր, հիվանդացել, հար բուխ էր սկսվել: Նա չէր հասցնում քիթը մաքրել: Նրա հավատարիմ ծառաները նրան հանգիստ չէին թողնում, ծիծաղելով շարունակում էին նրա քիթը քաշել: Մի խոսքով՝ թագավորն հիմա մի բան էր երազում՝ միայն թե քիթը չպոկվի: Իսկ Ջովանինոն, ինքն իրենից գոհ, վերադարձավ իրենց գյուղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր Ջովանինոյի մասին:

Զովանան բոլորի քթերը քաշքշում էր

  1. Քո կարծիքով՝ ինչի՞ համար են քթերը:

Որ մարդիկ շնչեն ու հոտ քաշեն։

  1. Նկարի՛ր այս հեքիաթի ամենազարմանալի հատվածը:
  1. Եթե մի օր քթերը որոշեին բողոքել, ապա ի՞նչ կասեին:

— Գերիքա մեզ քաշքշեք, ծմկտեք, քերձեք հերիք եղավ բումլ էղավ։

April 8

Մաթեմատիկա

1․ Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 5 է, միավորը 4, իսկ մնացած  կարգերում գրված է 7: 

77475

77574

75774

74775

2․ Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5  թվանշանը:

5-ով

50-ով

500-ով

5000-ով

3․ Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:

21

40

56

60

4․ Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 7 կմ 50 մ > 7 կմ * 1մ

4

5

6

7

5․ Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:

2466, 5159, 78427, 62436

2466, 5159, 62436, 78427

78427, 62436, 2466, 5159

78427, 62436, 5159, 2466

6․ Անին գնեց 800 գ պանիր: Նա պիցայի համար օգտագործեց այդ պանրի1/4մասը: Քանի՞ գրամ պանիր նա օգտագործեց:

100գ

200գ

400գ

600գ

7․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կգ 7 գ -ը գրամներով:

507 գ

5700 գ

5070 գ

5007 գ

8․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 42 ր-ն րոպեներով: 

542 ր

292 ր

342 ր

162 ր

9․ Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 28 սմ:  Գտի՛ր քառակուսու պարագիծը:  Նշի՛ր ճիշտ պատասխանը: 

14 սմ

56 սմ

112 սմ

196 սմ

10․ Նշի՛ր այն գծապատկերը, որի 5/8մասը ներկված է:

Подпись отсутствует

1)

2)

3)

4)

11. Հաշվի°ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 15 սմ, 27 սմ, 35 սմ և 43 սմ են:

15+27+35+43=110

12. Հաշվի°ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:

2+12+22+32+42+52+62+72+82+92=770

13. Դի°ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:                                        

(3200 : 40 + 20)x 8 = 800

14. Հաշվիր 2536+45x(48240:80-503) արտահայտության արժեքը:

2536+45x(48240:80-503)=7036

48240:80=603

603-503=100

45×100=4500

2536+4500=7036

15. Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:  1, 5, 10, 16, 23, 30

16. Ուղղանկյան լայնությունը 45 մ է, որը կազմում է երկարության 1/3մասը: Գտի՛ր  ուղղանկյան մակերեսը: 

45×3:1=135

135×45=6075

Պատ․՝6075

17. Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ:  Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ  պակաս: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:

12-4=8

12+8=20

1800:20=90

12×90=1080

Պատ․՝1080կմ