February 4

Հովհաննես Թումանյանի մասին տեղեկություններ

Հովհաննես Թումանյանը ծնվել է Դսեղ գյուղում։

Նա 17 տարեկանում գրել է Շունն ու կատուն։

Նրանք ունենում են նաև 7 երեխա։

Հովհաննես Թումանյաննը շատ եր սիրում որ իրեն ինչ որ մի բան են պատմում։

Լուսանկարելը Հովաննեսի հոբբիներ։

Նա լավ դիպուկահար էր նա կարողանում եր մատանու մեջից կրակել։

Նա ունեցել է 3 նկարչական սարք։

Նա շատ է սիրել նկարել իր բալիկների

Նա ունեցել է 10-ը բալիկ

Պատկերացնում էք նրա ծննդյան 40-երորդ ամյակին նա բանտում եր։

Նա ստեղծեց լիքը հետաքրքիր բաներ իր երեխաների համար որ հաճույքով գիտելիք ստանան։

1923 թ․ մարտի 23-ին Մահանում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։

Հովհաննես թումանյան 🧔🏻‍♂️🧔🏻‍♂️🧔🏻‍♂️

🧔🏻‍♂️🧔🏻‍♂️🧔🏻‍♂️
February 4

Գումարման տեղափոխական հատկությունը

1․ Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից։
393+600+7+3000=393+7+600+3000=400+3600=4000
12000+6214+8000=26214
6480+224+500+20=7224
375+600+25+300=1300
796+200+4+450=1450
38000+6550+2000=46550
42300+142+2000+700=44442
750+2807+880+250=4687

  1. Կատարի՛ր գործողությունները։
    90կմ+234կմ+210կմ=534 կմ
    8կմ250մ-3կմ=5 կմ 250 մ
    6կմ420մ+3կմ200մ= 9 կմ 620 մ
    6կմ700մ+300մ=6 կմ 1000 մ
    30կմ+352կմ+170կմ= 552 կմ
    8կմ420մ-210մ= 8 կմ 210 մ

5կմ385մ+7կմ400մ=12 կմ 885 մ
8կմ200մ+800մ=8 կմ 1000 մ
3․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ է,
իսկ մյուսը 18մմ-ով մեծ է այդ կողմերից։

48+18=66

P=48×2+66×2=228
4․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ է,
իսկ մյուսը 3 անգամ մեծ է այդ կողմերից։

48+3=51

P=48×2+51×2=198
5․ Եթե Աննայի մտապահած թվից հանենք 20, իսկ Սոնայի
մտապահած թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր։
Որքանու՞վ է Աննայի մտապահած թիվը մեծ Սոնայի մտապահած
թվից։

20+40=60

60-40=20

Պատ․՝ Աննայի մտապահած թիվը 40-ով մեծ Սոնայի մտապահած
թվից։


6․ Եթե Գոհարի մտապահած թիվը մեծացնենք 120-ով, իսկ Լուսինեի
մտապահած թիվը փոքրացնենք 100-ով, ապա կստանանք հավասար
թվեր։ Որքա՞ն է c ու Գոհարի մտապահած թվերի տարբերությունը։

120-100=20

20+120=140

140-20=120

Պատ․՝Գոհարի 140, Լուսինեի 120

February 4

Մասշտաբ հատակագիծ

Опубликовано 31 января 2024

images
http://maps.google.com/maps?q=Yerevan+map&oe=UTF-8&ie=UTF8&hq=&

Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան:
Երկրի մակերևույթն ուսումնասիրում են նաև նկարով, օդալուսանկարով (ինքնաթիռից նկարված): Տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ’ ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվյալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները’ ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է’ որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով’ մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից’ հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:

Առաջադրանքներ՝

  1. Ինչ է հատակագիծը:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:

  1. Ինչ է քարտեզը: Որոնք են հատակագծի և քարտեզի տարբերությունները:

Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է

Քարտեզը և հատակագիծը տարբերվում են իրարից որովհետև քարտեզն խոշոր մասերի փոքրացված պատկերն է, իսկ հատակագիծը այդ տեղի փոքր հատվածի գծապատկերն է։

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է։

  1. Ինչ է մասշտաբը: Քարտեզի վրա նշիր երկու քաղաք, չափիր քանոնով, մասշտաբի օգնությամբ հաշվիր իրական հեռավորությունը։

Այսպիսով’ մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:

  1. Ինչ են պայմանական նշանները: Գծիր որև տարածք (գյուղ քաղաք, թաղամաս): Տեղադրիր քո պայմանական նշանները։

Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:

  1. Գծիր քո սենյակի հատակագիծը:
  1. Գծիր բնագիտության լաբորատորիայի հատակագիծը
February 4

Հովհաննես Թումանյան «Համերգ»

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ունկընդիրն- լսող

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,

Ինչպես ծերունին, ձենով պառաված

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Ես շատ հավանեցի այս հատվածը որովհետև շատ սիրուն է գրված։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության
  •  ըստ քո բնորոշման

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Վտակը ժայռից թափվում է ներքև

խփում է քարերին, ավազին ու անհանգիստ ձայներ հանում

Անտառնել ծերունու նման ով թոռնիկին է ձայնակցում կամաց արձագանքում է ջրի աղմուկին իսկ բնության անխոս ժայռը մռայլ մտքերի հետ լսում է բնության զվարթ համերգը։

6. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ: