Է-ե
Բառասկզբում է լսելիս գրվում է է: Օրինակ՝ էջ, էկրան, էշ, էներգիա:
Բացառություն են կազմում եմ, ես, ենք, եք, են օժանդակ բառերը: Օժանդակ բառերում ի տառից առաջ գրվում է է. էի, էիր, էինք, էիք, էին:
Է տառը գրվում է նաև էր օժանդակ բառում:
Բառամիջում և բառավերջում է լսվելիս գրվում է է միայն այն դեպքում, եթե այն մի առանձին արմատի սկզբնատառն է: Օրինակ՝ վայրէջք, ելևէջ, երբևէ, ովևէ, որևէ:
Մյուս բոլոր դեպքերում բառամիջում և բառավերջում է լսվելիս գրվում է ե: Օրինակ՝ երբևիցե, մեկ, ջրհեղեղ:`
Բառասկզբում յէ լսվելիս գրվում է ե: Օրինակ՝երկինք, երկիր, երազ, եղանակ, եղնիկ:
Բարդ և ածանցավոր բառերում ե տառով սկսվող արմատների ուղղագրությունը պահպանվում է նույնությամբ: Օրինակ՝ ամենաերկար
Ե տառը արտասանվում է յէ, եթե նրան նախորդում է ձայնավոր: Օրինակ՝ վրաերթ:
Ե տառը արտասանվում է է, եթե նրան նախորդում է բաղաձայն: Օրինակ՝ ծովեզր:
Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե:
Առաջադրանքներ
- Գրի՛ր է-ով և ե-ով սկսվող տասական բառ:
Երևակայություն, երեք, երկինք, երեխա, եգիպտացորեն, երկուս, եգիպտահավ, երեկո, երիցուկ, երևույթ, եսասեր։
Էջ, էջանշան, էկրան, էլեկտրականություն, էշ, էակ, էլեկտրաէներգիա, էներգիա, էգ, էգոիստ
2. Լրացրե՛ք Ե կամ Է:
Էջ, էջանշան, էկրան, լայնէկրան, տիեզերք, երեկո, էպոս, երթուղի, երկաթ, երանգ, երփներանգ, բազմերանգ, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան, որևիցե, գոմեշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցե, որևէ, էջ, ամենաէժան, չէինք, էկրան, էջմիածին, չեմ, էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ, արևելք:
3.Մարդկանց անուններ գրի՛ր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:
Էմմանուել, Էդուարդ, Էլինա, Էմիլ, Եսթեր, Եղիշե, Երվանդ:
4.Բաց թողնված տեղերում գրի՛ր է կամ ե:
զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), Էերբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:
5.Տրված բառերը դասավորի՛ր ըստ իմաստների:
ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:
կենդանիներ-եղնիկ, գոմեշ, երինջ, եզ, եղջերու։
բույսեր-եգիպտացորեն, ելակ, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ։
6. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
արու, մուտք, թանկ, դժբախտ, վերելք, հայտնվել
Էգ, ելք, էժան, երջանիկ, վայրէջք, անհետանալ։
7. Մեկական բառ կազմի՛ր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:
Օրինակ` եփ-եփել, կիսաեփ
Բազմերանգ, երգարան, ծովեզր, հորեղբայր։
8. Առաջադրանք 2-ից ընտրի՛ր 10 բառ և կազմի՛ր բառակապակցություններ:
Այնծայրածիր տիեզերք, ընտանեկան երեկո, ժողովրդական էպոս, բազմերանգ աշուն, կարմիր մեխակ, խորոված եգիպտացորեն, մեծ էկրան, սրտի զարկերակ, նորակառույց վերելակ, Սուրբ Էջմիածին։
9. Առաջադրանք 4-րդից ընտրի՛ր 5 բառ և կազմի՛ր նախադասություններ:
Էլեկտրաէներգիան շատ կարևոր է մարդու կյանքում։
Շատ հաճելի է բացօթյա կինոէկրանով ֆիլմ դիտելը։
Ես չեմ ուզում, որ պատերազմ լինի։
Ստորերկրյա ջրերի աղտոտվածությունը շատ է մտահոգում աշխարհի մարտկությանը։
Էրբևիցե գնացել ես ակվապարկ։
10. Ամենա և ան ածանցներով կազմի՛ր բաղադրյալ բառեր:
եռանդուն, եզր, երջանիկ, երկար, երես, երկյուղ:
Աներես, անեզր, ամենաերջանիկ, ամենաերկար, աներկյուղ, ամենաեռանդուն։
Օրինակ՝ ամենաերիտասարդ, աներեր