Բնագիտության հաշվետվություն
Սեպտեմբեր—Ի՞նչ է բնությունը-բնությունը մեզ շրջապատող՝ բույսերն են, կենդանիներն են, ծաղիկներն են, երկինքն է, թռչուներն են, ամպերն են, տերևներն են, ծառերն ու ժայռերն են, քարերն են , երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ-Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:։
Հոկտեմբեր—ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ-Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտեղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:, Ջրոլորտ–
Ջրոլորտը երկրի ջրերի ամբողջությունն է։ Օվկիանոսներն ու սառցադաշտերը, անձրևն ու ձյան փաթիլները, մառախուղը, երկրի մակերևույթի և ընդերքի ջրերը կազմում են ջրոլորտը։ Ջրոլորտի կարևոր բաղադրիչներն են ՝ համաշխարհային օվկիանոսը , մթնոլորտի ջուրն ու ջրային գոլորշիները, ցամաքի ջրերը։
, Գետեր–
Գետ է կոչվում քաղցրահամ ջրի բնականծը, որը հոսում է դեպի լիճ, ծով կամ օվկիանոս։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։ Գետի սկսման վայրը կոչվում է ակունք, գետերը սկիզբ են առնում ՝ լճերից, սառցադաշտերից, կամ ստորգետնյա ջրերից։
Նոեմբեր—Աղբյուրներ, ստորերկյա ջրեր–Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային: Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
, Հարթավայրեր , բլուրներ,լեռներ–
Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում:
Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր Է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից Էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման Է, որը հայտնի Է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8848 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին:
Դեկտեմբեր—Երկրաշարժեր-Ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։, Մթնոլորտի կազմը–
Մթնոլորտի կազմը — Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը երկուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտի ստորին սահմանր համարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։
, Հրաբուխ-Հրաբուխը երկրի խորքից մագմայական օջախներից երկրի մակերևույթ դուրս մղող լավան է։ Երբ երկրակեղևում շարժումներից ճեղքեր են առաջանում, մագման այդ ճեղքերից մղանցքով հաճախաղկի ժայթքում է վեր, սառչելով երկրի մակերևույթին կամ օվկիանոսների հատակին առաջացնում է լեռներ, որոնք կոչվում են հրաբուխներ։
Հրաբուխները լինում են 3 տեսակ՝ գործող, հանգած և քնած։ Գործող հրաբուխները մշտապես ժայթքում են։ Հանգած հրաբուխը չի գործում և չի պահպանում հրաբխին բնորոշ ձևը։ Քնած հրաբուխները չեն գործում, սակայն պահպանում են գործող հրաբխին բնորոշ իրենց տեսքը։ Քնած հրաբխի կառուցվածք ունեն նաև՝ Մասիսն ու Արգածը։
Հրաբուխներ առաջանում են նաև օվկիանոսի հատակին, որը կոչվում է ստորջրյան հրաբուխ։
Բնագիտական Հարցեր—Բնագիտական Հարցեր։






