Հնչյունաբանություն: Հնչյուն և տառ
Հնչյուն և տառ
Մեր խոսքը կազմված է բառերից, իսկ բառերը կազմված են հնչյուններից: Հնչյունը բառի այն ամենափոքր մասնիկն է, որը արտասանվում է և լսվում է: Հնչյունները լինում են երկու տեսակ՝ ձայնավոր հնչյուններ, որոնք երկար են արտասանվում, և բաղաձայն հնչյուններ, որոնք չեն կարող երկար արտասանվել:
Ձայնավոր հնչյուններն են՝ ա, օ(ո), ու, ը, ի, է(ե), ը:
Բաղաձայն հնչյուններն են՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:
Տառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է ու կարդացվում:
Կարող ես դիտել նաև այս տեսանյութը:
Առաջադրանքներ
- Տրված հնչյուններով կազմի՛ր բառեր: Օրինակ՝ տակու – կատու
- Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորիր այնպե ս, որ նոր բառ ստանաս:
գեր —երգ
սարդ — դարս
նուշ —շուն
հյուս —հույս
մուկ —կում
տեգ —գետ
ուլ —լու
թութ —թութԲառերի սկզբից և վերջից ավելացրո՛ւ մեկական հնչյուն և նոր բառ ստացիր:վազ — վազք, ավազ
կար — կարգ, տկար
շուն —շունչ, աշուն
բար —բարի, աբար
հեր —հերթ, Մհեր
որ —որդ, լոր- Տրված հնչյուններն այնպես դասավորիր, որ բառեր ստանաս:
Ռաթո –աթոռ
Ռեձք —ձեռք
Կաժբա –բաժակ
Ղնիակ —կաղին
Քոսխ —խոսք
Տքիմ —միտք
Րիպնա –պանիր
Կչակա –կակաչ- Ինքդ փորձի՛ր նմանատիպ առաջադրանքներ կազմել:
Կիլաբ-բալիկ
Դարբ-բարդ
Ցպրոդ-դպրոց
Դրսորո-որսորդ
Լակաճմա-մահճակալ
Գզեստ-զգեստ
Ցակադասուց-դասացուցակ
