September 27

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

(մաս 1)

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը

տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ

ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու

սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Կապույտով ընդգծի՛ր «ո՞վ» հարցին պատասխանող բառերը:

2. Կարմիրով ընդգծի՛ր «ովքե՞ր» հարցին պատասխանող բառերը:

3. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշները:

Continue reading
September 27

27.09 Մաթեմատիկա

1.Պատմի՛ր  846 թվի մասին:

  • Թիվը գրի՛ր տառերով: ութ հարյուր քառասունվեց
  • 846-ն ունի  8 հարյուրյակ  4 տասնյակ  6 միավոր
  • Հարևան թվերն են՝ 845,847
  • Հաջորդող թիվն է՝ 847
  • Նախորդող թիվն է՝845
  • Մեծացրո՛ւ  4-ով: 850
  • Մեծացրո՛ւ 50-ով:896
  • Մեծացրո՛ւ 100-ով:946
  • Փոքրացրո՛ւ 2-ով:844
Continue reading