May 6

Կատարի՛ր առաջադրանքները

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Անսիրտ, անվախ, քարոտ, մայրական, երկնային, արևոտ, փայտե, լեռնային, փողոցային, երկաթե, անօդ, ծաղկային, եղբայրական, ոսկե, արծաթե, ծովային, Ամերիկական, Ֆրանսիական, Գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: ԴՐԱԿԱՆ Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: ԲԱՂԴԱԴԱԿԱՆ Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր: ԳԵՐԱԴՐԱԿԱՆ

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝
ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ—ամենիցվատ, գեղեցկագույն—ամենագեղեցիկ, բարձրագույն—ամենաբարձր, ամենաազնիվ—ամենից ազնիվ, ամենից հզոր—ամենահզոր, ամենից ահեղ—ամենամեծ, համեստագույն_ամենահամեստ, ամենահին—ամենից հին, ամենից ծանր—ամենածանր, ամենալուրջ—ամենից լուրջ, ամենից խոշոր—ամենախոշոր:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ—եռեսուն, չորս տասնյակ—քառասուն, հինգ տասնյակ—հիսուն, վեց տասնյակ—վացսուն, յոթ տասնյակ—յոթանասուն, ութ տասնյակ—ութսուն, ինը տասնյակ—իննիսուն:
Սուն ածանցը նշանակում է տասնյակ։

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Միասին գրություն

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
Հարադիր գրություն

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:
65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութուոնյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց

May 4

Կատարի՛ր առաջադրանքները․

Posted on 

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Միասին գրություն

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
Հարադիր գրություն

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786
Վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութուոնյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։
«Ինը» թվականի գրությունը հայերենում կախված է նրանից, թե ինչ հնչյունով է սկսվում հաջորդ բառը.

  • Ինն (երկու «ն»-ով). Գրվում է, երբ հաջորդ բառը սկսվում է ձայնավորով։
    • Օրինակ՝ ինն ամիս, ինն անգամ, ինն աշակերտ:
  • Ինը (մեկ «ն»-ով). Գրվում է, երբ հաջորդ բառը սկսվում է բաղաձայնով կամ բառը կանգնած է նախադասության վերջում։
    • Օրինակ՝ ինը տարի, ինը գիրք, ես ունեմ ինը: 

Կարևոր է հիշել. «Իննը» ձևը սխալ է։ 

Հավելյալ տեղեկություն՝ «Իննսուն» (90) բառը միշտ գրվում է երկու «ն»-ով։ 

May 1

Առաջին մակարդակ․ Ապրիլ 2026թ․  

When you submit this form, it will not automatically collect your details like name and email address unless you provide it yourself.

Required

Անուն, ազգանուն

Դանիել Վարդանյան

Դպրոց
Հյուսիսային դպրոց -պարտեզԱրևմտյան դպրոց-պարտեզՀարավային դպրոց-պարտեզԱրևելյան դպրոց-պարտեզՄիջին դպրոցԱվագ դպրոցՔոլեջայլ

ԴասարանԱռաջինԵրկրորդԵրրորդՉորրորդՀինգերորդՎեցերորդՅոթերորդՈւթերորդԻններորդՏասներորդՏասնմեկերորդՏասներկուերորդՔոլեջի ուսանողԴասավանդողԴասվարայլ աշխատող

Էլեկտրոնային հասցե

daniel-vardanyan@mskh.amԴանիել Վարդանյան

1. Առաջին դասարանի 25 սովորողները մարմնամարզության պարապմունքին կանգնած էին մեկ շարքով։ Առաջին տեղում կանգնած էր տղա, հետո կանգնած էին երկու աղջիկ։ Նրանցից հետո կանգնած էին երեք տղա, հետո կանգնած էին չորս աղջիկ և այդպես շարունակ։ Դասարանում քանի՞ տղա է սովորում։

Պատ․՝ 13

2. Արան տանը խնամում է նապաստակին և նրա ձագին։ Նապաստակն ամեն օր ուտում է երկու գազար։ Ձագը ամեն օր ուտում է մեկ գազար։ Արան գազարը գնում է շաբաթ օրերը։ Նոր գնած գազարով սկասում է կերակրել կիրակի օրվանից։ Ամենաքիչը քանի՞ գազար պետք է գնի Արան, որ նապաստակները սոված չմնան։

Պատ․՝ 21

3. Մայրիկը դրսում լվացք է փռում պարանին: Երեք սրբիչ փռելու համար նա օգտագործում է չորս սեղմակ (տես նկարը): Ամենաքիչը քանի՞ սեղմակ է հարկավոր նրան 9 սրբիչ փռելու համար: Լվացքի պարանը կապված է օղակաձև:

Պատ․՝ 10սեղմակ

4. Արամը դասարան բերեց 17 պաղպաղակ։ Աղջիկներից ամեն մեկը կերավ 3 պաղպաղակ։ Տղաներից ամեն մեկը կերավ 4 պաղպաղակ։ Քանի՞ աղջիկ կար դասարանում։

Պատ․՝ 3աղջիկ

5. Անին միանգամից գցում է երկու զառ։ Հաշվում է զառերի վերևի երեսներին եղած կետերի քանակը։ Հետո նորից է գցում երկու զառը։ Նորից հաշվում է կետերի քանակը և գումարում արդեն ունեցած թվին։ Ամենաշատը քանի՞ գցելուց հետո կարող է արդյունքում ստանալ 23 թիվը:

Պատ․՝2

6. Գագիկը պարապությունից հերթով մուտքագրեց 13-ից մինչև 82 բոլոր ամբողջ թվերը։ Հետո նրան հետաքրքրեց, թե իր գրած բոլոր թվերի մեջ քանի՞ անգամ է հանդիպել «7» թվանշանը։ Ի՞նչ թիվ կստանա Գագիկը, եթե ճիշտ հաշվի։

Պատ․՝8

7. Ուսուցիչը էկրանին մուտքագրում  է 1-ից 8 թվանշանները: Այնուհետև նա թվերից չորսը ծածկում է եռանկյուններով։ Մնացած թվերից երեքը ծածկում է քառակուսիներով։ Հայտնի է, որ եռանկյուններով ծածկված թվերի գումարը 10 է։ Քառակուսիներով ծածկված թվերի գումարը 20 է: Ո՞ր թիվն է մնացել չծածկված։

Պատ․՝6

8. Հինգ տարեկանների խումբը ուներ 10 ինքնագլոր։ Ինքնագլորներից մի քանիսը երեք անիվ ունեն։ Մանացածը ունեն երկու անիվ։ Բաբկենը հաշվեց բոլոր ինքնագլորների անիվների քանակը և ստացավ 26։ Ինքնագլորներից քանի՞սը ունեն երեք անիվ։

Պատ․՝6

9. Այգեպան Սամվելը ցանկանում է ցանկապատել քառակուսաձև մարգը։ Մարգի ամեն կողմը ունի 4 քայլ երկարություն։ Ցանկապատի ձողերը որոշել է դնել միմյանցից 1 քայլ հեռավորության վրա։ Քանի՞ ձող կպահանջվի այդ ցանկապատի համար։ 

Պատ․՝16ձող

10. Երրորդ դասարանում կար 15 աղջիկ և 12 տղա։ Խաղալու համար նրանք բաժանվեցին խմբերի։ Տղաների քանակը բոլոր խմբերում նույնն էր։ Աղջիկներն էլ բոլոր խմբերում հավասար էին բաժանվել։ Քանի՞ խմբի բաժանվեցին երեխաները։

Պատ․՝3խումբ

May 1

Մայրենի

80. Երկխոսությո´ւն հորինիր, որ կարող Է լինել ձեր դասարանում:

Մենք Թատրոնում խաղում ենք <<Տերնու Ծառան>>։
Ալեքսանդրը խաղում է Տերի դերը իսկ ես Փոքր եղբայրի։
Մի օր փորձից հետո Ալեքսանդրը ասաց,—
—Դանիել արի փողվենք դերերով
—Ինչու,- հարցրեցի ես
—Ինձ դուր է գալիս այդ դերը
—Բայց ինձելե դուր գալիս,-ասացի ես
—Քեզ կսազի այդ դերը
—Ուզում ես ինձ հախթես
—Այո,-ասաց ալեքսանդրը ու ծիծաղեց
—Պարզ է ասացի ես ուբ ևս ծիծաղեցի

81. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Գրությանն ուշադրությո´ւն դարձրու (ինչո՞վ Է տարբերվում  մյուս բարդ բառերի դրությունից):

Օրինակ՝ մեծ-մեծ:

Ծանր, զույգ, չորս, խիստ, արագ, բաց, թաց:

Ծանր—ծանր, զույգ—զույգ, չորս-չորորդ, խիստ-խիստ, արագ—արագ, բաց—բաց, թաց—թաց

82. Ածանցավոր բառերն առանձնացրո´ւ և արմատն

ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապ—իկ, մկն—մուկն—իկ, զատ—իկ, ծաղ—իկ, բալ—իկ, մայր—իկ, աղջ—իկ, շն—շուն—իկ, փիս—իկ, գեղեց—իկ, կապ—իկ, փոքր—իկ, սիրուն—իկ, կող—իկ (կոտլետ), տիկ, թիթեռ—թիթեռն—իկ, ծիտ—իկ, քթ—իկ, տոտ—իկ, մատ—իկ:

բ) գունդ—Գնդ—ակ, գետ—ակ, վանդ—ակ, ել—ակ, կատ—ակ, նապաստ—ակ, առվ—ակ, զավ—ակ, բ—ակ, գուշ—ակ, որդի—որդյ—ակ, դդյ—ակ, կտ—ակ, պատանյ—ակ, թի—ակ, թ—ակ, բլուր—բլր—ակ, վարդ—ակ, սոխ—ակ, մահ—ակ, մոծ—ակ:
գ) Գայլ—ուկ, բ—ուկ, ման—ուկ, գառն—ուկ, ձագ—ուկ, ձ—ուկ, ձի—ուկ, բազ—ուկ,մ—ուկ, աղմ—ուկ, հատ—ուկ, մարդ—ուկ, պոչ—ուկ, վհ—ուկ, ձմեր—ուկ:

83.  Նախադասությունն ընդարձակի´ր՝ կետերի փո- խարեն փակագծում տրված հարցի պատասխանող բառեր   գրելով:

Ո´չ գայլը ո´չ նապաստակը ո´չ էլ արջուկը չեն խաբի աղվեսին, նա բոլորից Էլ խորամանկ Է: (ինչե՞րր)

Գայլը աղվեսը արջուկը ու արջը վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը)

Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց  նապաստակներով     և աղվեսներով: (ինչերո՞վ)

Ամերիկայում Եգիպտոսում կամ Դուբայում պետք Է փնտրեք: (որտե՞ղ)

Դանիել Քրիստ ու Մհերը պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)

84.  Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող  բառի  փոխարեն գոյականներ գրելով:

Սիրել ու՞մ, ի՞նչը:
Սիրել խաղալիքը
Սիրել փափուկ առջուկը

Սիրահարվել ու՞մ, ինչի՞ն:
Սիրահարվել Անիին
Սիրահարվել Անային

April 29

Ստեփան Զորյան․ Չալանկը

Posted on 

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով․ մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա կասկածանքով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրհարգանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի մոտ։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ- որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– գոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ էր Չալանկը ամռան օրերին տանջվում ճանճերից։

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։
2․ Փորձիր հիշել շան հետ կապված որևէ հետաքրքիր պատմություն և համառոտ գրել դա։
3․ Բնութագրեք պատմվածքի շանը, խոսքը հիմնավորիր տեքստից հատվածներով։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…
Հավատարիմ է, բարի։
4․ Տեքստից դուրս գրեք անձնանիշ և իրանիշ 5-ական գոյականներ, դրանք դրեք գործիական հոլովով։
5․ Տքստում գտեք 1-ին, 2-րդ և 3-րդ դեմքով գործածված եզակի թվով դերանուններ, դրանք դարձրեք հոգնակի։

Ես — մենք
Դու — դուք
Նա — նրանք

April 29

Կոմիտասի մասին հետաքրքիր պաստեր❤️

1. Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։
2. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը
3. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:  
4. Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:
5. Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:

6. Մտերիմ էր իր աշակերտների հետ. չէր խուսափում անգամ նրանց հետ կատակելուց: Սակայն դասերին ու փորձերի ժամանակ խիստ էր ու պահանջկոտ:
7. Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:
8.Կոմիտասի տանը խոսում էին միայն թուրքերեն։
9. Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ:
10. Սիրում էր նարդի խաղալ ուժեղ խաղացողների հետ: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում ու գնում վազվզելու երեխաների հետ:

11. Սիրում էր ժամանակակից իրեր. ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար:
12. Տաղանդավոր պարող էր: Պարում էր տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:
13. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:
14. Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

15. Դեթրոյթում հայ մի կին բանկում նստած սպասելիս է լինում, միջին տարիքի սևամորթ մի կին է գալիս փոքր տղայի հետ, կողքին նստում, ու էս հայը հա լսում է, թե ոնց է սևամորթը պարբերաբար սաստում տղային՝ կանչելով.
– Գըմայդաս, Գըմայդաս, թե բա՝ come here, ում հետ եմ, այ տղա, Գըմայդաս:
Կինը հետաքրքրվում է, թե բա՝ կներեք, ի՞նչ է Ձեր տղայի անունը: Սևամորթը, թե բա՝ Գըմայդաս: Հայ կինն ասում է. «Վայ, ինչ հետաքրքիր է: Գիտե՞ք, մենք մի կոմպոզիտոր ունենք, անունը՝ Կոմիտաս»: Սև կինն էլ, թե բա՝ մեր Գըմայդասն էլ է շատ հայտնի սևամորթ կոմպոզիտոր, ասեմ ավելին՝ մերն էնքան հայտնի է, որ մերի արձանը Դաունթաունում է դրած:
Վերջում պարզվում է, որ Դաունթաունում մե՛ր Կոմիտասի արձանն է դրած, պարզապես բրոնզից, հետևապես՝ սեփ-սև:

April 28

Բնագիտություն

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:

Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:

Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:

Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու, ա­նաղարտ պահել մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:

Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:

Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:

Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:

Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:

Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:

Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:

Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտրանսպորտի արտանետումներով:

Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:

  1. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու, ա­նաղարտ պահել մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

  1. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

Ածխաթթու գազ, թունախիմիկատներ։

  1. Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:

Մաքուր պահել բնությունն։

  1. Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։

Քաղծկեղ

  1. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:

Ավտոմեքենաներ, շինարարություններ։

Մուլտադարան՝

Տղան և Երկիրը — 2.48 րոպե

Փրկել Երկիրը —78 րոպե

April 27

Մաթեմատիկա

Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում:

Հաշվեք ուղղանկյան մակերեսը և պարագիծի որի կողերն են․․․

2/5 , 3/4
Մակերես2/5 x 3/4 = 6/20:2 = 3/10
Պարագիծ(2/5 + 3/4) x 2 = (5/20 + 15/20) x 2 = 4
3/7 , 2/3
3/7 x 2/3 = 6/21:3 = 2/7
(3/7 x 2/3) x 2 = (9/21 + 14/21) x 2 = 23/21

Սիրելի սովորողներ, այժմ ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում

Խնձորը բաժանեցին 8 մասի։ Լուսինեն կերավ 2/8 մասը իսկ Արամը 3/8 մասը։ Մնացածը մնաց Կարենին։ Ինչքան մնաց Կարենին։

2/8+3/8=5/8
8/8-5/8=3/8
Պատ․՝ 3/8մասը